Հայքիմմեքենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Հայքիմմեքենա», արտադրական միավորում Խորհրդային Հայաստանում, ԽՍՀՄ քիմիական և նավթաքիմիական մեքենաշինության ձեռնարկությունների համախումբ։ Հիմնադրվել է 1973 թվականին։ Ներառել է Երևանի կոմպրեսորների, պոմպերի (1945) և ամրանների (1929) գործարանները։ Մասնաճյուղեր է ունեցել Մարտունու շրշանի Գեղհովիտ (այժմ՝ Գեղարքունիքի մարզ) և Եղեգնաձորի շրջանի Արենի (այժմ՝ Վայոց ձորի մարզ) գյուղերում։

Արտադրել էր մխոցավոր կոմպրեսորներ (ընդհանուր և հատուկ նշանակության), կենտրոնախույս պոմպեր, ամրաններ։ Ըստ Հայկական սովետական հանրագիտարանի տվյալների, 1979 թվականին համախառն արտադրանքը կազմել է 27 միլիոն 485 հազար խորհրդային ռուբլի։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 214