Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրը նշվելու է նոյեմբերի 22-ին[1]՝ ի հիշատակ արցախյան ազատամարտում հայրենիքի պաշտպանության համար նահատակվածների[2]։
2020 թվականի նոյեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն հանդես են եկել համատեղ կոչով՝ նոյեմբերի 22-ը հայտարարել արցախյան ազատամարտում նահատակաված հերոսների հիշատակի օր[3]։ Այդ օրն աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում հիշատակի արարողություններ են կատարվելու[4]։
Առաջացման նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1988 թվականին վերսկսվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային հակասությունները, ինչի արդյունքում սկսվել է Արցախյան պատերազմը։ 1994 թվականին կողմերի միջև հրադադար է կնքվել, սակայն դրա հաստատումից հետո տարբեր ընդհարումներ են տեղի ունեցել[5]։
Այսպես, 2016 թվականի ապրիլի 2-ին սկսվել է Քառօրյա պատերազմը, որի հետևանքով հայկական կողմից 93 զինծառայող է նահատակվել[6]։
2020 թվականի հուլիսին բախում է տեղի ունեցել Տավուշի շրջանում, որի արդյունքում հայկական կողմը 4 զոհ է ունեցել[7][8]։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ռազմական գործողություններ է սկսել արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։ Ռազմական գործողությունները պատերազմի են վերածվել, որն ավարտվել է նույն թվականի նոյեմբերի 10-ին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի[9], Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի[10] և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի[11] համատեղ ստորագրած համաձայնագրով։ Պատերազմի արդյունքներով նոյեմբերի 19-ի դրությամբ՝ հայկական կողմը 1581 զոհ է ունեցել[12]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «November 22 declared a Day of Remembrance of fallen soldiers»։ en.armradio.am։ 2020-11-13
- ↑ «Նոյեմբերի 22-ին՝ Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր և արարողություն հայկական եկեղեցիներում - Մամուլի հաղորդագրություններ - Լրատվություն - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ www.president.am։ Վերցված է 2020-11-18
- ↑ «Նախագահը և կաթողիկոսը հանդես են եկել կոչով՝ նոյեմբերի 22-ը հայտարարել Հայրենիքի պաշտպանության համար նահատակվածերի հիշատակի օր»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2020-11-18
- ↑ LLC Helix Consulting։ «Поминальные службы по погибшим в Карабахе военнослужащим пройдут 22 ноября в армянских храмах России»։ www.panorama.am (անգլերեն)։ Վերցված է 2020-11-18
- ↑ «As fighting rages, what is Azerbaijan’s goal? | Eurasianet»։ web.archive.org։ 2020-10-04։ Արխիվացված է օրիգինալից 2020-10-04-ին։ Վերցված է 2020-11-18
- ↑ «"Четырехдневная война в Карабахе": ЕАЭС и ОДКБ под ударом»։ newsarmenia.am։ Վերցված է 2016-05-08
- ↑ Հայկական կողմը երկու զոհ ունի. խոսնակ
- ↑ Մամուլի հաղորդագրություն, mil.am
- ↑ Заявление Президента Российской Федерации
- ↑ Президент Алиев: в урегулировании нагорно-карабахского конфликта поставлена точка
- ↑ Война будет приостановлена: Пашинян сообщил о трудном для него решении
- ↑ «Եվս 81 անուն. Արցախի պաշտպանության մարտերում նահատակվածների նոր ցանկ է հրապարակվել»։ armeniasputnik.am (հայերեն)։ Վերցված է 2020-11-19