Հայրապետ քահանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայրապետ քահանա
Ծնվել էանհայտ[1]
Մահացել էանհայտ[1]
Մասնագիտությունմանրանկարիչ

Հայրապետ քահանա (ծննդյան և մահվան թվականներն անհայտ), XII դարի վերջի - XIII դարի սկզբի հայ գրիչ և մանրանկարիչ։ Հայրապետից հայտնի են Սեբաստիայում գրված երկու Ավետարան։ Առաջինը նկարազարդել է 1200 թվականին (Մատենադարան, ձեռագիր № 2589)։ Այս ձեռագրում պահպանված ավետարանիչների երկու նկարներից երևում է Հայրապետի՝ մարդկային դեմքերը կենդանի վերապատկերելու վարպետությունը։ Երկրորդ Ավետարանը նկարազարդել է 1211 թվականին (նույն տեղում, ձեռագիր № 987)։ Այս, ինչպես և նախորդ ձեռագրում անզուգական վարպետությամբ կատարված հարյուրավոր զարդագրերը, լուսանցազարդերն ու գլխազարդերը, որոնցում Հայրապետն օգտագործել է նաև ոսկի, հավաստում են, որ նա հայ գրչության արվեստի նշանավոր զարդանկարիչներից և գեղագիրներից է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 205
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։