Հայրապետ Տատյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայրապետ Տատյան
Ծնվել էսեպտեմբերի 2, 1896(1896-09-02)
ԾննդավայրԳորիս, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1937
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
ԿուսակցությունԽՄԿԿ

Հայրապետ Գալուստի Տատյան (սեպտեմբերի 2, 1896(1896-09-02), Գորիս, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - 1937, Մոսկվա, ԽՍՀՄ), Հայաստանում խորհրդային ռեժիմի հաստատման աջակից, ԽՄԿԿ անդամ (1917)։

1918 թվականի մարտին Կարմիր գվարդիայի շարքերում մասնակցել է Բաքվի քաղաքացիական կռիվներին և կոմունայի պաշտպանությանը։ Կոմունայի տապալումից հետո բանտարկվել է։ 1920 թվականի մայիսին քարոզչական աշխատանք է տարել Զանգեզուրում։ 1920 թվականի ամռանը եղել է կուսակցության Բաքվի կոմիտեի վերահսկիչ հանձնաժողովի քարտուղարը։ 1921 թվականի աշնանը տեղափոխվել է Հայաստան, նշանակվել ՀԿ(բ) կ ԿԿ-ի գործերի կառավարիչ։ 1922 թվականի փետրվարից՝ ՀԽՍՀ Կենտգործկոմի քարտուղար և նախագահության անդամ։ 1924 թվականից՝ ՀԿ(բ) կ Վերահսկիչ հանձնաժողովի նախագահության անդամ և կուսկոլեգիայի նախագահ։ Հետագա տարիներին կուսակցական աշխատանք է տարել ՀամԿ(բ) կ Արմավիրի և Ուստ Լաբինսկի շրջկոմներում (քարտուղար), Նովոչերկասկի շրջանային ՄՏԿ-ում (քաղ-բաժնի պետ) և այլն։ Թաղված է Մոսկվայի Նովոդևիչի գերեզմանոցում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 603