1956 թվականից աշխատել է Հայֆիլմ կինոստուդիայում (1975 թվականից՝ գեղարվեստական ֆիլմերի բեմադրող-ռեժիսոր), 1976 թվականից՝ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության վարչության քարտուղար, 1988-1993 թվականներին, միաժամանակ՝ ՀՀ կինեմատոգրաֆիստների միության սոցիալական ֆոնդի բաժնի վարիչ։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։