Հայոց ցեղասպանություն (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանություն (այլ կիրառումներ)
Հայոց ցեղասպանություն
անգլ.՝ The Armenian Genocide
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրՎավերագրական
ԹեմաՀայոց ցեղասպանություն
Թվական2006
ՊրեմիերաԱպրիլի 17, 2006
ԼեզուԱնգլերեն
ՌեժիսորԷնդրյու Գոլդբերգ
ՊրոդյուսերԷնդրյու Գոլդբերգ
Oregon Public Broadcasting
Սցենարի հեղինակԷնդրյու Գոլդբերգ
Կարդում ենՋուլիանա Մարգուլիս
Օռլանդո Բլում
Էդ Հարիս
Լորա Լինի
Ջարեդ Լետո
Նատալի Պորտման
ԿինոընկերությունPBS
Տևողություն60 րոպե

«Հայոց ցեղասպանություն» (անգլ.՝ The Armenian Genocide), 2006 թվականին ցուցադրված ամերիկյան փաստավավերագրական ֆիլմ, որն ուսումնասիրում է Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ կատարված կոտորածները։ Ցուցադրվել է ամերիկյան «PBS» հեռուստաալիքով։

Քանի որ Ցեղասպանության հարցը Թուրքիայում կրում էր վիճահարույց բնույթ, «PBS» հեռուստաալիքը որոշում է երկու կողմերին ձայն տալ՝ ֆիլմի ցուցադրությունից հետո կազմակերպելով թվով 4 փորձագետների հեռուստաքննարկում, ինչը, սակայն, տեղի չի ունենում հայկական կազմակերպությունների սուր լոբբիստական ջանքերի պատճառով[1]։

Ֆիլմի ռեժիսորը, սցենարիստը ու համապրոդյուսերն է («Oregon Public Broadcasting»-ի հետ) Էնդրյու Գոլդբերգը, ով նաև հանդիսանում է «Հայերը. գոյատևման պատմություն» (The Armenians: A Story of Survival) ֆիլմի ռեժիսորը։

Ֆիլմը կարդում են հոլիվուդյան դերասաններ Օռլանդո Բլումը, Էդ Հարիսը, Լորա Լինին, Ջարեդ Լետոն, Ջուլիանա Մարգուլիսը, Փոլ Ռադը և Նատալի Պորտմանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ալեսանդրա Սթենլի, ««PBS»-ի վավերագրական ֆիլմը պատմելու է Հայոց ցեղասպանության մասին՝ բանավեճով թե առանց դրա», «Նյու Յորք Թայմզ», ապրիլի 17, 2006, վերցված է՝ ապրիլի 17, 2006

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]