Հայոց ցեղասպանության հուշարձան (Բրաունշվայգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
Հայոց ցեղասպանության հուշարձան (Բրաունշվայգ)
Khatchkar in Braunschweig.JPG
Հայոց ցեղասպանության հուշարձան Բրաունշվայգում, Գերմանիա
Կոորդինատներ52°15′55.829″ հս․ լ. 10°31′10.128″ ավ. ե. / 52.26550806° հս․. լ. 10.51948000° ավ. ե. / 52.26550806; 10.51948000Կոորդինատներ: 52°15′55.829″ հս․ լ. 10°31′10.128″ ավ. ե. / 52.26550806° հս․. լ. 10.51948000° ավ. ե. / 52.26550806; 10.51948000
Գտնվում էԳերմանիա Բրաունշվայգ
Կառուցվել է2005, մայիսի 4
Շինության ձևըԽաչքար
Կառուցել էկառուցվել է հայ մշակութային ժառանգության պահպանման հիմնադրամի ջանքերով
ՇինարարԽաչքարագործ` Արսեն Փանոսյան
Ներկա վիճակըԿանգուն
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (այլ կիրառումներ)

Հայոց ցեղասպանության հուշարձան, խաչքար Գերմանիայի Բրաունշվայգ քաղաքի զբոսայգիներից մեկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարը տեղադրվել է ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի՝ 2005 թվականի մայիսի 4-ին։ Խաչքարը կառուցվել է հայ մշակութային ժառանգության պահպանման հիմնադրամի ջանքերով։ Հայկական խաչքարին հատուկ զարդանախշերով կոթող է[1]

Հեղինակի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարի հեղինակն է հայ զարդանկարիչ, փայտի փորագրող, խաչքարագործ նկարիչ Արսեն Փանոսյանը: 1998 թվականին Արգել գյուղում կառուցել է Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված խաչքարերի համալիր, իսկ 2001 թվականին գյուղին է նվիրել 15 խաչքարերից բաղկացած «Քրիստոնյա Հայաստան» հուշահամալիրը[2]։

Փանոսյանի կերտած խաչքարերը հավերժացնում են Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակը Գերմանիայի Բրեմեն և Բրաունշվայգ քաղաքներում։

Արսեն Փանոսյանը Հայաստանի և Արցախի քաղաքներում ունի զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված խաչքարեր։ Վարպետի բազում խաչքարեր տեղադրվել են նաև հայաստանյան եկեղեցիների բակերում։

2009 թվականին խաչքարային արվեստը համամարդկային մշակութային արժեքների ցանկի մեջ ընդգրկելու համար, այլ խաչքարերի թվում, ՅՈՒՆԵՍԿՕ են ներկայացվել նաև Արսեն Փանոսյանի աշխատանքները[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]