Jump to content

Հայկական ռոք ասոցիացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկական ռոք ասոցիացիա
Տեսակհասարակական կազմակերպություն
Երկիր Հայաստան
Հիմնադրված2010

Հայկական ռոք ասոցացիա, ՀՌԱ, Հայաստանում գործող հասարակական կազմակերպություն[1]։ Ասոցիացիայի նախագահն է Վարդան Գրիգորյանը[2]։

Ասոցիացիայի հիմնադրման նպատակը ռոքը պրոպագանդելն է ու Հայաստանում ռոք շարժումը խորացնելը[1]։

Ասոցիացիան հիմնվել է 2010 թվականին։ Նույն թվականի դեկտեմբերի 26Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացել է Հայկական ռոք ասոցացիայի հիմնադրմանը նվիրված փառատոն, որին մասնակցել են ասոցիացիայի հիմնադիր Դոգմա, Օկսենհեմ, Բամբիռ, Էմփիրեյ, Դորիանս, «Road Movie», VO.X, «EVA», «Alien Time» ռոք խմբերը։ Փառատոնին ներկա էին գտնվել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով ասոցիացիայի հոգաբարձուների խորհրդի նախագահն է[3]։

Ասոցիացիայի անդամներն են մի շարք ռոք խմբեր. Dogma, Oaksenham, Bambir, Empyray, Dorians, Road Movie, «VO.X, EVA, Alien Tim[1]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]