Հայկական բարեգործական ընդհանուր միության Վիեննայի մասնաճյուղ
Արտաքին տեսք
Հայկական բարեգործական ընդհանուր միության Վիեննայի մասնաճյուղ | |
---|---|
Տեսակ | հասարակական կազմակերպություն |
Երկիր | Ավստրիա |
Հիմնադրված | 1910 |
Գլխադասային գրասենյակ | Վիեննա, Ավստրիա |
Վերադաս կազմակերպություն | ՀԲԸՄ |
Հայկական բարեգործական ընդհանուր միության Վիեննայի մասնաճյուղ, հիմնվել է 1910 թվականին։ Գործունեությունն ընդհատվել է Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուն (1914) պես։ 1930-ական թվականների սկգբին և Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939-1945) անմիջապես հետո փորձեր են կատարվել մասնաճյուղը վերականգնել, սակայն՝ ապարդյուն։ Վերականգնվելով 1960 թվականին՝ մասնաճյուղն օժանդակել է եկեղեցու, Մշակույթի տան, դպրոցի հիմնադրմանը, զգալի նյութական և բարոյական օգնություն ցուցաբերել համայնքի կարոտյալներին, ուսանող երիտասարդությանը, ինչպես նաև 1970-ական թվականների 2-րդ կեսին Ավստրիայի վրայով ԱՄՆ և այլ երկրներ տեղափոխվող լիբանանահայերին ու պարսկահայերին։