Հայկական բարեգործական ընդհանուր միության Կանադայի մանսաճյուղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայկական բարեգործական ընդհանուր միության առաջին մասնաճյուղ, ՀԲԸՄ մասնաճյուղ Կանադայում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԲԸՄ-ն իր մասնաճյուղը հիմնել է Տորոնտոյում, 1923 թվականին, Լեռն Պապայանի գլխավորությամբ։

Մինչև 1950-ական թվականները զգալի օգնություն է ցույց տվել հայ գաղթականներին և աղետյալներին։ 1981 թվականից ունի իր սեփական շենքը, որտեղ գործում են մշակութային հանձնախումբը, երիտասարդական բաժինը, մարզական և արիների խմբեր, պարախումբ։ Հրատարակում է «Խոսնակ» տեղեկատու պարբերաթերթը։

Մոնրեալի մասնաճյուղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնրեալի մասնաճյուղը հիմնվել է 1957 թվականին՝ Խաչիկ Շիրոյանի և Քերովբե Պտուկյանի ջանքերով։ 1977 թվականից ունի իր շենքը։ Գործում են մշակութային և տիկնանց հանձնախմբեր, 1964 թվականից՝ մարզական խմբեր (բասկետբոլի, վոլեյբոլի, սեղանի թենիսի), որոնք տարին մեկ կազմակերպում են «Նավասարդյան» խաղեր, երիտասարդական բաժին։

1970 թվականից գործում է ՀԲԸՄ Արմեն Քեպեք-Ալեք Մանուկյան վարժարանը։

Կարճ ժամանակով՝ 1978 թվականին, լույս է ընծայել «Նոր այգ» տեղեկատու պարբերաթերթը։ 2002 թվականի դեկտեմբերին Կանադայի կառավարությունը Մոնրեալի ՀԲԸՄ մշակութային հանձնախմբի նախագահ Արսինե Աթթարյանին շնորհել է «էլիզաբեթ Բ թագուհու հոբելյանական ոսկե մեդալը»՝ ի գնահատումն հայ համայնքի բարգավաճմանն ուղղված նրա գործունեության։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։