Հայկական ազգային մշակույթի թանգարան (Մոսկվա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկական ազգային մշակույթի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՄոսկվա
ՎայրՄոսկվայի օլիմպիական պողոտա
Հիմնադրվել էապրիլի 22, 2015
Մակերես2000 քառակուսի մետր
Կայքarmmuseum.ru
Քարտեզ
Քարտեզ

Հայկական ազգային մշակույթի թանգարան, (ռուս.՝ Армянский музей Москвы и культуры нации ), 2015 թվականին ստեղծված թանգարան Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու տաճարային համալիրի տարածքում։ Հայաստանի սահմաններից դուրս գտնվող հայկական ամենախոշոր թանգարանային համալիրն է։ Թանգարանի բացումը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին։

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայի Հայկական թանգարանը Հայաստանի սահմաններից դուրս իրագործված ամենամեծ թանգարանային նախագիծն է։ Թանգարանի ընդհանուր տարածքը կազմում է ավելի քան 2000 քառակուսի մետր[1]։

Ցուցանմուշները ներկայացված են 9 թեմատիկ դահլիճներում. «3D կինոթատրոն, «Հայերի կենցաղը», «Դիմանկարներ», «Ինտերակտիվ գիրք», «Հայկական երաժշտության գրադարան», «Հուշահամալիր», «Դանթեական» և «Վիրտուալ երկրագունդ»։

Սրահներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանքի միջանցքներ. հայ ժողովրդի պատմությունը նկարներով. հազարամյա հնագիտական գտածոներից մինչև միջուկային դարաշրջան։

3D կինոթատրոն. Հայաստանի պատմության ամենակարևոր ու խորհրդանշական դրվագները ներկայացնող կարճամետրաժ կինոնկար։

Հայերի կենցաղը. սենյակ, որում կարելի է տեսնել կենցաղային դրվագներ տարբեր ժամանակաշրջանների հայերի կյանքից։

Երկրագունդ՝ հայոց սփյուռքի պատմությունն ու աշխարհագրությունը ներկայացնող վիրտուալ գլոբուս։

Դիմանկարներ՝ ցեղասպանության զոհ դարձած եւ ոչնչացումից մազապուրծ հայոց մեծերի դիմանկարներ։

20-րդ դարի առաջին Ցեղասպանություն – ինտերակտիվ գիրք. ցեղասպանության թեմայով գրքեր, թվայնացված վավերագրեր ու լուսանկարներ

Հայոց Դանթեականը՝ Հովհաննես Շիրազի պոեմի վավերագրական պատկերավորում։

Հայկական երաժշտության գրադարան. համաշխարհային երաժշտության պատմության մեջ իրենց ներդրումը կատարած հայ հեղինակների ստեղծագործությունների ձայնադարան։

Հայկական երաժշտության գրադարան՝ համաշխարհային երաժշտության պատմության մեջ իրենց ներդրումը կատարած հայ հեղինակների ստեղծագործությունների ձայնադարան[2]։

Բացման արարողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի բացման արարողությանը մասնակցել են Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, թանգարանի հիմնադիր Ռուբեն Գրիգորյանը, ՌԴ-ում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը, ՌԴ Պետդումայի մշակութային հարցերի հանձնաժողովի նախագահ Ստանիսլավ Գովորուխինը, Ռուսաստանում Հռոմի պապի պատվիրակ Իվան Յուրկովիչը, Ռուսաստանի հրեական կոնգրեսի ղեկավար Յուրի Կանները[3]։

Մեջբերումներ թանգարանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

«Թանգարանը խորհրդանշում է եկեղեցու հավերժ պայքարը չարի դեմ»։
- Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյան

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մոսկվայում բացվեց ամենամեծ հայկական թանգարանն արտերկրում». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.
  2. «Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին Մոսկվայում կբացվի հայկական թանգարան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.
  3. Մոսկվայում բացվել է Հայկական ազգային մշակույթի թանգարանը(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]