Հայկազ Հակոբջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայկազ Հակոբջանյան
Ծնվել էհուլիսի 24, 1948(1948-07-24) (70 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրականագետ և արձակագիր
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ԿրթությունՇիրակի պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր

Հայկազ Հակոբջանյան (հուլիսի 24, 1948(1948-07-24), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, արձակագիր։

= Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկազ Հակոբջանյանը ծնվել է Լենինականում (Գյումրի1970 թ. ավարտել է տեղի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, հայոց լեզու և գրականություն դասավանդել դպրոցներում։ 1983 թ. ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում պաշտպանել է «Օննիկ Չիֆթե-Սարաֆի կյանքն ու գործը» թեմայով ատենախոսությւոն և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1985-1990 թ. Գյումրու թիվ 11 դպրոցի, իսկ 1990-2000 թթ. թիվ 40 դպրոցի տնօրենն է։ 1998 թ. ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում պաշտպանել է «Արևմտայահ գավառագիր արձակը(պատմություն և տեսություն 1850-1915 թթ.)» թեմայով ատենախոսություն և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ 2000-2006 թթ. եղել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պրոֆեսոր, գրականության ամբիոնի վարիչ։ 1998 թ. գրողների միության անդամ է[1]։

Երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրական դեմքեր, Երևան, ԳԱ հրատ., 1988։
  • Ամանոսի լեռների առասպելը, Երևան, «Հայաստան» հրատ., 1990։
  • Պադվալի Վաղոն, վեպ, Բեյրութ, 1996։
  • Սպիտակ Էդելվեյսներ, վեպ (Ռուբեն Սևակ), Երևան, «Նաիրի» հրատ., 1997։
  • Խանասոր, վեպ, Երևան, «Զանգակ-97» հրատ., 1998։
  • Արևմտայահ գավառագիր արձակը (պատմություն և տեսություն 1850-1915 թթ.), Երևան, «Զանգակ-97» հրատ., 1998։
  • Երուխան (կյանքը և գործը) Գյումրի, «Դպիր» հրատ., 2003։
  • Առկայծ ճրագ (Դանիել Վարուժան), Գյումրի, «Դպիր» հրատ., 2004։
  • Ով մարդկային արդարություն (Սիամանթո. կենսագրական վեպ), ՀԳՄ հրատ., 2005։
  • Կյանքս այնպես դժվարին էր (Վահան Տերյան. կենսապատում), Երևան, «Գրանսպրիտ» հրատ., 2011։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկազ Հակոբջանյան, Կյանքս այնպես դժվարին էր (Վահան Տերյան. կենսապատում), Երևան, «Գրանսպրիտ»հրատ., 2011:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]