Հայերի ցեղասպանությունը կանադական մամուլում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայերի ցեղասպանությունը կանադական մամուլում (ֆրանս.` «Le Genocide Armenien dans la Presse Canadienne», անգլ.` «The Armenian Genocide in the Canadian Press»), Թուրքիայում հայերի ցեղասպանությանը վերաբերող՝ Կանադայի ֆրանսալեգու և անգլիալեզու մամուլում տպագրված հոդվածների արտատպվածքների ժողովածու։ Առաջին հատորը հրատարակվել է 1985 թ. Կանադայի Հայ դատի հանձնախմբի (Մոնրեալ) կողմից։ Ամփոփում է 1915 թ. մարտի 23-ից մինչև 1916-ի մարտի 27-ը ընկած ժամանակամիջոցում կանադական մամուլում հրապարակված նյութերը։ Հատորն ընդհանուր առմամբ ընդգրկում է առաջատար թերթերի («Լը Կանադա», «Լը Դըվուար», «Լը Դրուա», «Լա Պատրի», «Լա Պրես», «Մանիթոբա ֆրի Փրես», «Դեյլի Թելեգրաֆ», «Մոնրեալ Ղեյլի Սթար», «Օտտավա Իվնինգ Ջոռնըլ» և այլն) 134 արտատպվածք։ Ժողովածուն բացվում է Ժ. Լիպարիտյանի ներածականով (անգլ. և ֆրանս.)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։