Jump to content

Հայերեն ստուգաբանական բառարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայերեն ստուգաբանական բառարան
ՀեղինակԳևորգ Ջահուկյան
Տեսակբառարան
Բնօրինակ լեզուհայերեն
Հրատարակման վայրԵրևան
Հրատարակման տարեթիվ2010

«Հայերեն ստուգաբանական բառարան», կազմել է Գևորգ Ջահուկյանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսել 2010 թվականին Երևանում։ Հայերենի ամենաընդարձակ ստուգաբանական բառարանն է. պարունակում է շուրջ 12 հազար բառահոդված՝ ներառյալ նաև կեղծ, սխալագիր և միայն մեկ անգամ հանդիպած բառերը։ Այս աշխատությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը Հ. Աճառյանի «Հայերեն արմատական բառարանն» է, ընդգրկում է նաև արմատական բառարանի հրատարակությունից հետո հայ իրականության մեջ կատարված ստուգաբանական հետազոտությունների արդյունքները։

Յուրաքանչյուր բառահոդված պարունակում է բառի տարբերակները, իմաստները, ստուգաբանությունը և աղբյուրները։ Աշխատությունն ավարտվում է հին հայերենի վերջածանցների ստուգաբանությանը նվիրված բաժնով։

«Հայերեն ստուգաբանական բառարան»-ի վերջնական խմբագրման աշխատանքները կատարել է Վահան Սարգսյանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։