Հայելի (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայելի
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՊյոտր Նոսով
ՍցենարիստԼեոնիդ Զավալնյուկ
ՀնչյունավորումԳեորգի Վիցին, Յուլյա Յուլսկայա, Միխայիլ Յանշին և Ալեքսանդրա Պանովա
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1967

Հայելի (ռուս.՝ Зеркальце), խորհրդային մուլտֆիլմ երեխաների համար[1], որը նկարահանվել է 1967 թվականին, «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի կողմից։ Մուլտֆիլմն այն մասին է, թե ինչպես են գազաննները վերադաստիարակում պարծենկոտ աղջկան։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղջիկը գնում է անտառում զբոսնելու, քայլում է արահետով և երգում.

«Ինչ ձանձրալի անտառ է, պարզապես ծիծաղելի է,
Լավ բան չկա նրա մեջ։
Ով կգովի ինձ բոլորից լավ,
Նա կստանա քաղցր կոնֆետ»։

Առաջինը նրան նկատում են Պրոշկա նապաստակը և ագռավը։ Անտառային գազաննները սկսում են գովել աղջկան, և ոչ ոք չի կարողանում գոհացնել նրան. նրան անընդհատ ինչ-որ բան դուր չէր գալիս գովեստներում։ Եվ միայն այն ժամանակ, երբ նա պատահաբար ծակում է մատը ոզնու փշերով և լալիս է ցավից, նա դադարում է քիթը ցցել։ Եվ ոզնին նրան ասում է. «Հիմա դու իսկապես գեղեցիկ ես։ Եվ դա այն պատճառով, որ դու հիմա չես կոտրատվում»։ Աղջիկը կոնֆետը տալիս է Պրոշկա նապաստակին, իսկ գազաններին հայելի է տալիս։ Բոլորն սկսում են նայել դրան և ուրախանալ։ Իակ չաչամիտ ագռավը գողանում է կոնֆետը նապաստակից և ինքն է սկսում կրկնել. «Ով ինձ կգովի բոլորից լավ, նա էլ կստանա քաղցր կոնֆետ»։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերը հնչյունավորել են[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերաթողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՊՀ-ում 1990-ական թվականների կեսերին մուլտֆիլմը թողարկվել է «Studio PRO Video»-ի «Լավագույն խորհրդային մուլտֆիլմեր» հավաքածուում, «Սոյուզ» ստուդիայի «Սոյուզմուլտֆիլմ» սոտւդիայի մուլտֆիլմերի հավաքածուում։ Մուլտֆիլմը բազմիցս վերահրատարակվել է DVD ձևաչափով` «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի «Ո՞վ լինել, ինչպե՞ս լինել» (2005), «Փոքրիկ կախարդուհին» (2009) հավաքածուներում։

1967-1991 թվականնները մուլտֆիլմը ցուցադրել են ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսությամբ։ Մուլտֆիլմը նաև ցուցադրվել է մանկական «Բարի գիշեր, փոքրիկներ» հեռուստահաղորդման շրջանակներում։ 1992-1996 թվականներին մուլտֆիմը ցուցադրվել է МТК ալիքով։ 1990-ականների կեսերին ցուցադրվել է ՆՏՎ ալիոքով։ ОРТ-ով մուլտֆիլմը ցուցադրվել է 1995-ին, 1996-ին և 1999-ին։ 1997 թվականից մուլտֆիմը ցուցադրվել է ՍՏՍ-ով, 1998-ին` ՌՏՌ-ով (Ռուսաստան)։ Մուլտֆիլմը նաև ցուցադրվել է «Կուլտուրա» հեռուստաալիքով։ 2000 և 2001 թվականների վերջում մուլտֆիլմը ցուցադրվել է «Տելենյանայա» հեռուստաալիքով։ Այժմ հեռարձակվում է «Կարուսել», ինչպես նաև` Մուլտ հեռուստաալիքներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայելի մուլտֆիլմը Аниматор.ру կայքում (ռուս.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]