Հայաստան (թերթ, Լոնդոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայաստան (այլ կիրառումներ)

«Հայաստան», երկշաբաթաթերթ, ապա՝ ամսաթերթ։ Լույս է տեսել Լոնդոնում 1888-1892 թվականներին, հայերեն և ֆրանսերեն։ Խմբագրապետն էր Մ. Սվազլյանը։ Սկզբում հրատարակվել է որպես «Հայրենասիրաց ընկերություն հայոց»-ի օրգան, Կ. Հակոբյանի ղեկավարությամբ (որը տարաձայնությունների պատճառով 1889 թվականին հեռացել է թերթից)։ 1891 թվականից կոչվել է «Բերան Անգլ և Հայկական ընկերության»։

«Հայաստան»-ի նպատակն էր «թարգման կանգնիլ ընդ մեջ Հայաստանի և Եվրոպիո, ընդ մեջ դիվանագիտաց, հրապարագրաց և եվրոպական մամլոյն, առ ի լուսաբանութիւն ժողովրդական կարծյաց ի վերա տանջանաց... Հայոց թշվառ ազգին...» (1888, նոյեմբերի 1), ինչպես նաև սովորեցնել հայ ժողովրդին պայքարի խաղաղ, բայց ազդու ձևերը, որոնցով կհասնեին Բեռլինի կոնգրեսի խոստացած բարենորոգումների իրականացմանը («Հայկական վավերագեր» խորագրով հրատարակել է Բեռլինի կոնգրեսի նյութերը)։ «Հայկական խնդիրն ու հասարակական կարծիքը», «Մեր բարեկամները» բաժինները ներկայացրել են օտարազգի գործիչների հոդվածներն ու նամակները հայերի, Հայաստանի, հայկական հարցի մասին։ Տպագրվել են նաև հայրենասիրական բանաստեղծություններ, ազգագրական նյութեր։ Թերթն ունեցել է առավելապես եվրոպացիներից կազմված խնամակալ հանձնաժողով (Ջեյմս Բրայս, Ֆրենսիս Սթիվենսոն և ուրիշներ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 135