Հայաստանում Ադրբեջանի դեսպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանում Ադրբեջանի դեսպանություն
Հավատարմագրված երկիրԱդրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն
Ընդունող երկիրՀայաստանի առաջին հանրապետություն
ՀասցեՏպագրիչների / Նալբանդյան փողոց, Երևան

Հայաստանում Ադրբեջանի դեսպանություն, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը Հայաստանի առաջին հանրապետությունում 1918-1920 թվականներին[1]։

Հայաստանում Ադրբեջանի դեսպանությունը գտնվել է մայրաքաղաք Երևանի Տպագրիչներ - Նալբանդյան փողոցների վրա, այսօրվա Սախարովի հրապարակում։

Դեսպանության շենքը կառուցվել է 1880-ական թվականներին, պատկանել է շիա մուսուլման մեծահարուստ Փանահխանին։ Եղել է Երևանի շքեղ առանձնատներից։

Հայաստանում Ադրբեջանի դեսպաններ են եղել Խան Թեքինսկին, Աբդուռահիմ Հախվերդովը և Թեմուր բեյ/բեկ Մակինսկին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Երևանում Ադրբեջանի դեսպանությունը 1918-1920-ին. Սախարովի հրապարակ».