Jump to content

Հայաստանն առանց հայերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայոց ցեղասպանության ժամանակ զանգվածային ջարդերի և տեղահանության և ոչնչացման կենտրոնների քարտեզ

«Հայաստանն առանց հայերի», արտահայտություն, որն ունի տարբեր իմաստներ։ Այն հիմնականում նկարագրում է տարբեր պետությունների կողմից վարած քաղաքականություն, որի նպատակն է եղել հայաթափել Հայաստանը։

Հայոց ցեղասպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ հայ և ոչ հայ գիտնականներ օգտագործում են այս արտահայտությունը՝ կապված 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետևանքների հետ, ինչի արդյունքում թուրքերի կողմից օկուպացված հայկական հայրենիքի մի մասը՝ Արևմտյան Հայաստանը, մնացել է առանց զգալի հայ բնակչության[1][2][3]։

Ռուսական կայսրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին մի քանի ռուս կայսերական պաշտոնյաներ առաջարկել են վարել «Հայաստանն առանց հայերի» քաղաքականությունը[4], մասնավորապես՝ 1895-1896 թվականներին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը՝ Ալեքսեյ Լոբանով-Ռոստովսկին[5][6][7]։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ռուսական բանակը հայկական կամավորական ջոկատների օգնությամբ գրավել է Արևմտյան Հայաստանը։ 1916 թվականին Ռուսաստանի կառավարությունը լուծարել է հայկական կամավորական ջոկատները։ Գեներալ Նիկոլայ Յուդենիչը, որը Կովկասյան արշավանքի ժամանակ գլխավորում էր ռուսական բանակի ռազմագործողությունները Օսմանյան կայսրության հայաբնակ շրջաններում, առաջարկել է Արևմտյան Հայաստանում մնացած հայերին իրենց տներից արտաքսելու ծրագիր[8]։ Ռուսական կառավարությունը լրջորեն դիտարկում էր ռուս գյուղացիների և կազակների կողմից հայկական հողերը բնակեցնելու հնարավորությունը[5][9] և, այսպես կոչված, Եփրատյան կազակության հիմնումը[10][11]։

Հավելելով վերոնշյալը, պետք է նշել, որ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում թուրքական ճակատում գործող «ռուսական զորամասերի մեջ հայ զինվորների թիվը երբևիցե 20-25 հազարից չէր անցնում», իսկ հայազգի զինվորները, որպես կանոն, «կովկասյան ճակատից փոխադրվում էիին դեպի հյուսիս, տարածվելով Կարպատներից միինչև Բալթիկ ծով, իսկ նրանց փոխարինելու համար Վոլգայի և Բալթիկի ափերից զորամասեր էին փոխադրվում տաճկական ռազմաճակատը»[12]։ Դրա հիմնական պատճառներն, ըստ ՀՀ ռազմական նախարար (1920) Ռուբեն Տեր-Մինասյանի, երեքն էին.

  • Ա. — Ռուսաստանը ուզում էր ունենալ Հայաստան, սակայն առանց հայի:
  • Բ. — Ռուսաստանը, եթե հայկական այդ հսկայական ուժը կենտրոնացներ տաճիկների դեմ, նրա միջոցով գրավեր Հայաստանը, այն ժամանակ, մեկ օր հանկարծ, այդ բանակը կարող էր առաջադրել իր ազգային պահանջները և անախորժություններ պատճառել մինչև իսկ Ռուսաստանին:
  • Գ. — Բայց որովհետև թե՛ Դաշնակցությունը և թե՛ հայ ղեկավար մյուս կուսակցությունները պատերազմին ընթացքում չեն հետապնդել որևէ քաղաքական նպատակ ոչ Թուրքիայի և ոչ էլ Ռուսաստանի սահմաններում, այդ պատճառով էլ նրանք չեն ձգտել և չեն պահանջել հայ զորքերի կենտրոնացումը տաճկական սահմանին[12]։

Բացի այդ, Տեր-Մինասյանի վկայությամբ, Ռուսաստանը «...զգում և գիտակցում էր, թե լա՛յն ինքնավարությամբ թուրքահայ վիլայեթներում ոտքի կանգնած հայ ժողովուրդը՝ իր շարժումները պիտի ծավալի նաև Անդսրկովկասում և հայկական ինքնավարության պատնեշները ցցի Ռուսիայի առաջխաղացության առջև»[10]։ Նման հեռանկարն, ըստ Տեր-Մինասյանի, չէր կարող Ռուսաստանի հավանությանն արժանանալ, քանի որ Ռուսաստանին «անհրաժեշտ էին թուրքահայ հողերը, բայց միայն... առանց հայերի»[10]։ Բացի այդ, ըստ Տեր-Մինասյանի, Թուրքիայում «հայկական կոտորածներից մի քանիսը կատարվել են թուրքական ձեռքերով և ռուսական ներշնչումով»[10]։ Տեր-Մինասյանի կարծիքով, Ռուսաստանը թուրքական իշխանության միջոցով «առանց իր ձեռքերը արյունոտելու, հարվածում, թուլացնում և կոտորում էր հայերին, և այսպիսով, իր թիկունքն ապահովելով Անդրկովկասում, ճանապարհ բանում դեպի հայկական ամբողջ բարձրավանդակը, դեպի Միջերկրական»[10]։

Ռուբեն Տեր-Մինասյանի պնդմամբ, հայերը, լինելով քաղաքականապես հասունացած և ունենալով ազգային ինքնագիտակցություն, հարմար պայմանների գոյության դեպքում կարող էին խոչընդոտներ հարուցել դեպի Միջերկրական ծով Ռուսաստանի բաղձալի առաջխաղացման առջև «և այդ պատճառով անհրաժեշտ էր Հայաստան ունենալ, սակայն առանց հայերի։ Իսկ այս ծրագիրը անհարմար էր, որ Ռուսաստանն ինքն անմիիջականորեն գործադրեր. ուստի նա իրագործեց այդ՝ Իթթիհաթի ձեռքով»[10], — ասում է Տեր-Մինասյանը։

Ըստ Տեր-Մինասյանի, Ռուսաստանի հին ծրագրերից է՝ «տիրապետել Հայկական բարձրավանդակին, առանց, սակայն, հայերի, որոնք, որպես ազգային և կուլտուրական ուժեղ զգացումներով օժտված մի ժողովուրդ անցանկալի տարր էին, ցցված Ռուսիայի արևելյան նվաճումների ճանապարհին, — ահա Ռուսաստանի միակ նպատակը։ Ուստի և՛ հայկական կոտորածները, և՛ հայկական վիլայեթների տնտեսական աղբյուրները օգտագործելու մենաշնորհները, և՛ երկաթուղիներ ու ճանապարհներ շինելու իրավունքը, ուր թուրքերը առանց վերապահության տալիս էին Ռուսաստանին՝ բաց էին անում և հարդարում վերջինիս առաջ դեպի հարավ, հարավ-արևելք և արևմուտք ձգվող ճամփաները»[13]։

Տեր-Մինասյանը գրում էր.

Ճշմարիտ էր Ռադեքը, երբ ի լուր համայն աշխարհի հայտարարում էր թե «հայկական կոտորածները անհրաժեշտություն էին»։ Սակայն ոչ թե «թուրքական անկախ պետության և ժողովրդի գոյությունը ամրապնդելու տեսակետից», ավելացնենք մենք, այլ պարզապես Ռուսիայի դարերի ընթացքում ցուցադրած նվաճողական ծրագիրը դյուրությամբ դեպի հարավ և արևելք տարածելու տեսակետից։ Չէ՞ որ այժմյան հայկական ավերակ ու դատարկ հինգ վիլայեթները լավագույն միջոցն էր, որ Ռուսիան մասամբ իրականացած տեսնի «Հայաստանն առանց հայերի» տիրապետելու իր վաղեմի ցանկությունը[14]։

Արտագաղթ Հայաստանից

[խմբագրել | խմբագրել կոդը]

21-րդ դարի սկզբին Հայաստանից արտագաղթը նշանակելու համար օգտագործվում է այս արտահայտությունը։ 2009 թվականին Ռուսաստանի կառավարությունը սկսել է «Հայրենակիցներ» խորագրով միգրացիոն ծրագիր, որը խրախուսում է հայերին բնակություն հաստատել Ռուսաստանում[15]։ Սոցիոլոգ Ռուբեն Եգանյանը[16], Արցախյան պատերազմի վետերան Սարգիս Հացպանյանը[17] և քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը[18] հայտարարել են, որ ծրագիրը հայաթափում է Հայաստանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Derogy, Jacques. Resistance and Revenge: The Armenian Assassination of the Turkish Leaders Responsible for the 1915 Massacres and Deportations. 1990: Transaction Publishers. էջեր 24–25. ISBN 9781412833165. «Massacres and deportations had answered the prayers of those who dreamed of an Armenian without Armenians. The act was given a name after the Jewish martyrdom during World War II. It was called 'genocide.' The horror of the genocide of 1915-1916 cannot be measured by the number of victims.»{{cite book}}: CS1 սպաս․ location (link)
  2. Gasparyan, Seda. «The word yeghern and the semantic field of its equivalence in English» (PDF). Armenological Researches Institute of Yerevan State University. էջ 3. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ նոյեմբերի 16-ին. «As it happened, the Turkish beneficiaries of an "Armenia without Armenians" and, despite worldwide pledges and promises to punish the perpetrators, escaped any responsibility for the crime.»
  3. Barseghov, Yuri (1987). «Геноцид армян—преступление против человечества (О правомерности термина и юридической квалификации) [Armenian genocide—a crime against humanity (on rightfulness of the termin and juridical qualification)]». Lraber Hasarakakan Gitutyunneri (ռուսերեն) (4): 25. ISSN 0320-8117. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 28-ին. «Скрыть от мира физическое уничтожение одного из древнейших народов мира, внесшего крупный вклад в развитие человеческой цивилизации,—задача, конечно, 'непосильная. Армения без армян—сама по себе представляет неопровержимое доказательство геноцида.»
  4. Azadian, Edmond Y. (2013 թ․ հունիսի 25). «Friend or Foe?». Armenian Mirror-Spectator. «The rulers of Christian Russia were relatively more tolerant than, let's say, their Ottoman counterparts. But the word "relative" needs to be understood in its full implication here, as Armenians subsequently heard warnings by Russian officials that Russia needs Armenia without Armenians. Just one example of Russian tyranny was that Armenian church property was confiscated by a decree of the czar.»
  5. 5,0 5,1 Suny, Ronald Grigor (1994). The Making of the Georgian Nation (2nd ed.). Bloomington: Indiana Univ. Press. էջ 180. ISBN 9780253209153.
  6. Weiss, Martha (1920). Zwemer, Samuel Marinus (ed.). «The Armenian Question». The Moslem World. New York: Missionary Review Publishing. 10: 343.
  7. Somakian, Manoug (1995). Empires in Conflict: Armenia and the Great Powers, 1912-1920. I. B. Tauris. էջ 23. ISBN 9781850439127.
  8. Veenhoven, Willem Adriaan (1975). Case Studies on Human Rights and Fundamental Freedoms Volume Two: A World Survey. The Hague: Martinus Nijhoff Publishers. էջ 499. ISBN 9789024717811.
  9. Hovannisian, Richard (1971). The Republic of Armenia: Volume 1, The First Years, 1918–1919. Los Angeles: University of California Press. էջեր 14–15. ISBN 0-520-01805-2.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 Ռուբեն Տեր-Մինասյան, Հայ-թուրքական կնճիռը, Կահիրե, «Յուսաբեր», 1924 — 30-31, էջեր 30-31 — 158 էջ։
  11. Проект «Евфратское казачество»
  12. 12,0 12,1 Ռուբեն Տեր-Մինասյան, Հայ-թուրքական կնճիռը, Կահիրե, «Յուսաբեր», 1924 — 64-65, էջեր 64-65 — 158 էջ։
  13. Ռուբեն Տեր-Մինասյան, Հայ-թուրքական կնճիռը, Կահիրե, «Յուսաբեր», 1924 — 127-128, էջեր 127-128 — 158 էջ։
  14. Ռուբեն Տեր-Մինասյան, Հայ-թուրքական կնճիռը, Կահիրե, «Յուսաբեր», 1924 — 150, էջեր 150 — 158 էջ։
  15. Grigoryan, Marianna (2011 թ․ մարտի 25). «Armenia: Russian Guest Worker Program Highlights Population Drain». EurasiaNet. Open Society Foundations.
  16. Abrahamyan, Gayane (2011 թ․ մարտի 2). «Dangerous Decline: Demographers raise alarm over exodus from Armenia». ArmeniaNow. Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2020-10-28-ին. «"What does 'it worries' mean, if they [the government] cannot even prevent the program which leaves Armenia without Armenians, initiated by their strategic partner?" says sociologist, expert, Ruben Yeganyan (who has worked with UN and other international institutions on the issue).»
  17. «Armenia without Armenians is what Russia wishes, says expert». Tert.am. 2013 թ․ մայիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 28-ին. «"Russia implements the 'Armenia without Armenians' program. Migration in my country has reached such a level that one doesn't have to even offer a weapon. There has to be someone to use it," he noted.»
  18. Ինչ է պետք Ռուսաստանին Հայաստանից