1878-1879 թվականներին` դեսպան Թուրքիայում, 1879-1882 թվականներին՝ Անգլիայում, 1882-1895 թվականներին՝ Ավստրո-Հունգարիայում, 1895 թվականին՝ Գերմանիայում։ 1895-1896 թվականներին՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար։ Ի հակադրություն Ալեքսանդր Գորչակովի, նրա քաղաքական հավատամքն էր՝ եթե Ռուսաստանը պետք է զիջումների գնա իր արևելյան քաղաքականության մեջ, ապա ավելի լավ է այդ զիջումները կատարի ոչ թե եվրոպական երկրներին, այլ հենց Թուրքիային, որպեսզի իր խիստ պահանջներով նրան չմղի Անգլիայի և Ավստրո-Հունգարիայի գիրկը։ Արևմտյան Հայաստանում «նոր Բուլղարիա» թույլ չտալու մտահոգությամբ՝ նա դեմ էր հայկական արմատական բարեփոխումներին և խրախուսում էր «Հայաստանն առանց հայերի» ցարական քաղաքականությունը, որն արձակեց սուլթան Աբդուլ Համիդ II-ի ձեռքերը՝ իրագործելու արևմտահայերի 1894-1896 թվականների ջարդերը։
Հավաքել և հրատարակել է արխիվային նյութեր (18-19-րդ դդ.), զբաղվել ռուսական ազնվական ընտանիքների (այդ թվում՝ հայազգի Դելյանովների) տոհմագրությամբ[5]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 649)։