Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան
ՀեղինակԹադևոս Հակոբյան, Ստեփան Մելիք-Բախշյան և Հովհաննես Բարսեղյան
Տեսակտեղեկատու
Ժանրբառարան
Թեմաtoponymy of an area?
Բնօրինակ լեզուհայերեն
Ստեղծման տարեթիվ1986
Էջեր4696
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
ՀրատարակիչԵրևանի համալսարանի հրատարակչություն
Հրատարակման տարեթիվ1986
Թվային տարբերակnayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=61(հայ.)

«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հայերեն բառարան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տպագրվել է հինգ հատոր 1986-2001 թվականներին Երևանում։ Կազմողներ՝ Թադևոս Հակոբյան, Հովհաննես Բարսեղյան և Ստեփան Մելիք-Բախշյան[1]։

Ընդգրկում է պատմական Հայաստանի և սահմանակից երկրների տարբեր գավառների՝ հնագույն ժամանակներից մեզ հասած բնիկ հայկական և օտար գրականության մեջ ու քարտեզներում հիշատակված տեղանունները։ Բառահոդվածներում տրված են աշխարհագրական, պատմական, լեզվաբանական, ազգագրական և այլ տեղեկություններ բնակավայրերի հիմնադրման ժամանակի, պատմության, բնակչության թվի ու զբաղմունքի, ճարտարապետական հուշարձանների, աշխարհագրական պայմանների մասին։ Առանձին հոդվածներ նաև պատկերազարդ են (լուսանկարներ, քարտեզներ և այլն)։

2003 թվականին արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։