Հայաստանի պարաշյուտային սպորտի ֆեդերացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հայաստանի պարաշյուտային սպորտի ֆեդերացիա, սպորտային ֆեդերացիա է Հայաստանի Հանրապետությունում։ Պաշտոնապես գրանցվել է 2002 թվականին, պարաշյուտային սպորտի վետերանների ժողովի որոշմամբ։ Ստեղծվել է 1934 թվականին ԴՕՍԱԱՖ-ի կազմում գործող աէրոակումբի հիման վրա։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային Հայաստանի մայրաքաղաքում՝ Երևանում 1934 թվականին ստեղծվեց աէրոակումբ։ Շուտով կազմակերպվում են ցուցադրական պարաշյուտային թռիչքներ ջրէջքով Սևանա լճի վրա։ Երիտասարդությանը ոգևորելու նպատակով Երևանում և Կիրովականում ստեղծվում են պարաշյուտային աշտարակներ, կատարվում թռիչքներ։

Հայրենական Մեծ Պատերազմի ժամանակ աէրոակումբի սաները իրենց մասնակցությունը ունեցան Հայրենիքի ազատագրման գործում։ Պատերազմի ավարտից հետո 1948 թվականին Երևանում ստեղծվեց աէրոտեխնիկական ակումբ, որտեղ պատրաստում էին պարաշյուտիստ-հարդարիչներ։

Գիտելիքների և հմտության փոխանցման նպատակով, 1951 թվականին Մոսկվայից Երևան է ժամանում հրահանգչական անձնակազմ Լի-2 ինքնաթիռով, որոնք կատարում են Հայաստանի աէրոակումբի պարաշյուտիստների նետում։

1956 թվականին աէրոակումբը պարաշյուտային թռիչքներ կատարելու նպատակով ստանում է աէրոստատ, որն էլ նպաստում է պարաշյուտիստ-մարզիկների պատրաստմանը։ 1965 թվականին Երևանյան աէրոակումբը ունեցավ Ան-2 և Յակ-12 ինքնանթիռներ։

Խորհրդային տարիներին Հայաստանի աէրոակումբը տվել է 23 սպորտի վարպետ, 1200 կարգային մարզիկ-պարաշյուտիստ և 10000 սկսնակ պարաշյուտիստ[1]։

Մասնակցությունը սպարտակիադիաներին և առաջնություններին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անդրկովկասյան առաջնություն, 1960 թ.
  • ԽՍՀՄ ժողովրդների II Սպարտակիադիա, 1961 թ.
  • ԽՍՀՄ ժողովրդների III Սպարտակիադիա, 1965 թ.
  • ԽՍՀՄ-ի առաջնություններ,
  • ԴՕՍԱԱՖ-ի առաջնություններ,
  • «Սպիտակ ոսկի» գավաթ

Հայաստանի աէրոակումբի մարզիչները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ա. Դունաեվ, 1961 թ.
  • Ռ. Կալինկին, 1962 թ.
  • Ե. Դրոզդով, 1965 թ.
  • Դ. Ֆադեեվ, 1966–1972 թթ.
  • Վ. Կարապետյան, 1973 թ.
  • Թ. Իլիկչյան, 1988–1992 թթ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]