Հայաստանի ժամանակ
Հայաստանի ժամանակ (AMT) ժամային գոտի Հայաստանում։ Հայաստանի ժամանակը չորս ժամ առաջ է համաշխարհային կոորդինացված ժամանակից (UTC)՝ UTC+04:00[1]։
Հայաստանում ժամացույցի ժամանակը մոտ մեկ ժամ ուշ է արևային կեսօրից։ Հետևաբար, բնակչության ակտիվության ժամերը նման են Փարիզի կամ Բարսելոնայի ժամերին, որոնք արևային ժամանակի մոտավորապես նույն տեղաշարժն ունեն։ Դրանք մոտ մեկ ժամ ուշ են Բեռլինի և Վիեննայի համեմատ, և երկու ժամ ուշ Վարշավայի և Նյու Յորքի համեմատ։
Ամառային ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանը չի օգտագործում ամառային ժամանակը։ Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել, որով 2012 թվականից չեղյալ է հայտարարվել ամառային ժամանակի պահպանումը, որն այլ կերպ կոչվում է Հայաստանի ամառային ժամանակ (AMST)[2]:
Այլ ժամային գոտիներ UTC +4-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան որոշ ժամային գոտիներ, որոնք ունեն նույն տեղաշարժը, ինչ AMT-ն, բայց այլ երկրներում կարելի է գտնել այլ անունով, դրանք են[3]՝
- Վրաստանի ժամանակ
- Ադրբեջանի ժամանակ
- Ծոցի ստանդարտ ժամանակ
- Մավրիկիոսի ժամանակ
- Արաբական Միացյալ Էմիրությունների ստանդարտ ժամանակ
- Ռեյունիոն Ժամային Գոտի
- Սամարայի ժամանակ
- Սեյշելյան ժամանակ
Արցախ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արցախի Հանրապետությունը նույնպես օգտագործում է Հայաստանի ժամանակը (AMT)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Nautical Almanac Office (U S ) (17 May 2013)։ The Nautical Almanac for the Year 2014։ Government Printing Office։ էջ 262։ ISBN 978-0-16-091756-1
- ↑ Armenia Time Zone - Armenia Current Time - Daylight Saving Time. TimeTemperature.com.
- ↑ AMT – Armenia Time (Standard Time). TimeAndDate.com.