Հայաստանի գրողների միության հրատարակչություն
Հայաստանի գրողների միության հրատարակչություն | |
---|---|
Տեսակ | հրատարակչություն |
Հիմնադրված է | 2002 |
Վայր | Երևան, Հայաստան |
Երկիր | Հայաստան |
Հայաստանի գրողների միության հրատարակչություն, հիմնադրվել է 2002 թվականին Երևանում։ Տնօրեն՝ Բագրատ Ալեքյան։
Լույս է ընծայում հայ արդի և դասական գրողների ստեղծագործություններ (ցայսօր՝ շուրջ 500 անուն գիրք)։ Երիտասարդ գրողների ստեղծագործությունները տպագրվել են «Մուտք» մատենաշարով (ավելի քան 30 անուն)։ Կարևոր ծրագրերից է օտարազգի դասական և ժամանակակից հեղինակների ստեղծագործությունների (թարգմանաբար) լույսընծայումը։ Ուշագրավ հրատարակություններից են Վ. Շեքսպիրի «Լուկրեցիայի պատվազրկումը» (2003) չափածո ողբերգությունը, Ա. Դանտեի «Աստվածային կատակերգություն»-ը (2004), Ֆ. Դոստոևսկու «Գրառումներ մեռյալ տնից» (2005) վեպը, Գ. Գուարչի «Հայկական տոհմածառը» (2005), Գ. Վերմիշևի «Ամիրսպասալար» (2012) պատմավեպը, Վ. Սարոյանի «Բան ունեմ ասելու» (2012) պիեսների ժողովածուն և այլն։ Անգլերեն և այլ լեզուներով հրատարակվել են «Հայ կին դրամատուրգներ», «Արդի հայ բանաստեղծներ», «Արդի հայ արձակագիրներ», «Արդի հայ դրամատուրգներ» ժողածուները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |