Հայաստանը մանկական Եվրատեսիլ 2019-ում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվրատեսիլ 2019 երգի մրցույթ
Ազգային ընտրություն
ԵրկիրՀայաստան
Ընտրման թվական2019
Ընտրված կատարողԿարինա Իգնատյան
Ընտրված երգ«Քո երազի գույները»
Երգի լեզուհայերեն, անգլերեն
Արդյունքներ
Արդյունքը
եզրափակչում
9 տեղ, 115 միավոր
Armenia in the Junior Eurovision Song Contest 2018? ' Հայաստանը Մանկական Եվրատեսիլ 2021 երգի մրցույթում

Հայաստանը մասնակցել է 2019 թվականի նոյեմբերի 24-ին Լեհաստանի Գլիվիցե քաղաքում կայացած «Մանկական Եվրատեսիլ 2019» երգի մրցույթին։ Մրցույթին մասնակցությունը կազմակերպելու պատասխանատվությունը կրում էր Հայաստանի հանրային հեռուստատեսությունը (Հ 1 / ARMTV): Ընտրվել է Կարինա Իգնատյանը՝ «Քո երազի գույները» երգով։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախքան 2019 թվականի մրցույթը Հայաստանն արդեն 12 անգամ մասնակցել էր «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին՝ լավագույն արդյունքը գրանցելով 2010 թվականին, երբ հաղթանակ էր տարել Վլադիմիր Արզումանյանի կատարած «Մամա» երգով[1] Սահմանված կարգի համաձայն՝ Հայաստանը հաջորդ տարի ընդունել է Մանկական Եվրատեսիլ 2011 երգի մրցույթը, որն անց է կացվել մայրաքաղաք Երևանում[2]։ 2018 թվականի մրցույթում Հայաստանը ներկայացնող Լևոնը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում «LEVON» երգով զբաղեցրել է 9-րդ տեղը՝ վաստակելով 120 միավոր։

Մանկական Եվրատեսիլից առաջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպի մանկական Եվրատեսիլ 2019[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկական Եվրատեսիլ 2019 երգի մրցույթի հայաստանյան մասնակցին որոշելու նպատակով անց է կացվել «Դեպի Մանկական Եվրատեսիլ 2019»-ը ազգային ընտրական մրցույթ, որը տեղի է ունեցել 2019 թվականի սեպտեմբերի 15-ին Երևանի AMPTV հեռուստաստուդիայում։ Այստեղ ներկայացված տասը կատարումներից լավագույնը որոշվել է միջազգային և հայկական ժյուրիի ձայների համակցությամբ և հանրային քվեարկությամբ։ Հաղորդումը հեռարձակվել է Արմենիա 1- ով, ինչպես նաև առցանց՝ հեռարձակողի 1tv.am կայքի միջոցով։

Մրցակցային հայտերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցույթին մասնակցելու համար հայտերն ընդունվել են 2019 թվականի հունիսի 19-ից[3] Ուղիղ եթերով հեռարձակվելիք շոուի մասնակիցներին ընտրելու նպատակով անցկացվել են լսումներ, իսկ եզրափակիչ անցածների տասնյակը հայտնի է դարձել 2019 թվականի սեպտեմբերի 3-ին[4]

Արտիստները Երգը Երգահան(ներ)
Անահիտ Առաքելյան « (Չեմ հանձնվի) Ռուզան Մկրտչյան, Արամ Մարտիկյան
Անի Աթայան "Ամեն անգամ" Անի Աթայան
Անիշոկ «Սելֆի Երևան» Արտեմ Վալտեր
Անժելա Ալբերտյան «Khaghanq khaghagh» (Խաղանք խաղաղ) Վազգեն Քոլոյան, Մարիամ Հովհաննիսյան
Էմիլի Հովհաննիսյան «Parum enq pary» (Պարում ենք պարը) Մանե Առաքելյան, Էլիտա Հարությունյան
Կարինա Իգնատյան «Քո երազի գույները» Տարաս Դեմչուկ, Ավետ Բարսեղյան, Մարգարիտա Դորոշևիչ
Նարեկ Մարկոսյան «Im ergy» (Իմ երգը) Արմեն Գեւորգյան, Քնարիկ Սասունյան
Ռոբերտ Բագրատյան «Բարեկամությունը՝ նավապետ» Ռոբերտ Բագրատյան, Թիմուր Կամիշանսկի, Արթուր Աղեկյան
Ռոզա Էլոյան «Im qaghaq» (Իմ քաղաք) Կարեն Սեւակ, Ավետ Բարսեղյան
Վարդան Մարգարյան «Լա Լա Լա» Տոկիոնին, Սյուզան Խանզադյան

Եզրափակիչը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային մրցույթի եզրափակիչը տեղի է ունեցել 2019 թվականի սեպտեմբերի 15-ին[5] Հաղթողը որոշվել է SMS քվեարկության (1/3), միջազգային մեծահասակների ժյուրիի (1/3) և միջազգային մանկական ժյուրիի (1/3) ձայների համակցությամբ[6]։ Վերջնարդյունքում ընտրվել է Կարինա Իգնատյանը «Colors of Your Dream» երգով։ Հայերեն և անգլերեն բառերով այդ երգը գրել են Տարաս Դեմչուկը, Ավետ Բարսեղյանը և Մարգարիտա Դորոշևիշը։

Եզրափակիչ – 15 սեպտեմբերի 2019 թ
Հ/հ Արտիստները Երգը Մեծահասակների



</br> ժյուրի
Մանկական



</br> ժյուրի
Հեռուստաքվեարկություն Ընդամենը Գրաված տեղը
Ձայներ Միավորներ
1 Կարինա Իգնատյան «Քո երազի գույները» 46 42 2091 50 138 1
2 Նարեկ Մարկոսյան «Ես հուզված եմ» 16 26 589 թ 25 67 7
3 Անժելա Ալբերտյան «Խաղանք խաղաղ». 32 23 516 թ 20 75 5
4 Ռոզա Էլոյան «Իմ քաղաքը» 32 30 947 թ 35 97 3
5 Ռոբերտ Բագրատյան «Բարեկամությունը՝ նավապետ» 31 35 501 թ 15 81 4
6 Էմիլի Հովհաննիսյան «Պարում ենք պարը» 20 18 156 5 43 10
7 Անիշոկ «Սելֆի Երևան» 12 22 741 թ 30 64 8
8 Անի Աթայան "Ամեն անգամ" 16 19 1201 40 75 5
9 Վարդան Մարգարյան «Լա Լա Լա» 47 43 1317 45 135 2
10 Անահիտ Առաքելյան «Չեմ հանձնվի» 23 17 370 թ 10 50 9

Մեծահասակների ժյուրիի քվեարկության մանրամասն արդյունքներ
Հ/հ Երգը Բելառուս Վրաստան Բուլղարիա Իտալիա Հայաստան Ընդամենը
1 "Քո երազի գույները" 7 9 10 10 10 46
2 "Իմ երգը" 5 2 4 3 2 16
3 "Խաղանք խաղաղ" 6 4 8 8 6 32
4 "Իմ քաղաք" 9 5 6 7 5 32
5 «Բարեկամությունը՝ նավապետ» / Captain Friendship" 8 7 3 5 8 31
6 Պարում ենք պարը 1 6 2 4 7 20
7 Սելֆի Երևան 2 3 5 1 1 12
8 Ամեն անգամ 4 1 1 6 4 16
9 Լա-լա-լա 10 10 9 9 9 47
10 Չեմ հանձնվի 3 8 7 2 3 23
Ժյուրիի անդամներ
  • Բելառուս – Օլգա Սալամախա
  • Վրաստան – Նատա Մշվեներաձե
  • Բուլղարիա – Բորիսլավ Միլանով
  • Իտալիա – Նիկոլա Կալիջորե
  • Հայաստան – Լիլիթ Նավասարդյան

Մանկական ժյուրիի քվեարկության մանրամասն արդյունքներ
Հ/հ Երգը Լեհաստան Ուկրաինա Ֆրանսիա Բելառուս Իսրայել Ընդամենը
1 Քո երազի գույները 10 10 10 9 3 42
2 Իմ երգը 7 4 5 8 2 26
3 Խաղանք խաղաղ 5 8 4 5 1 23
4 Իմ քաղաք 4 9 6 7 4 30
5 «Բարեկամությունը՝ նավապետ» 9 7 7 6 6 35
6 Պարում ենք պարը 2 2 8 1 5 18
7 Սելֆի Երևան 6 3 3 2 8 22
8 Ամեն անգամ 1 5 2 4 7 19
9 Լա-լա-լա 8 6 9 10 10 43
10 Չեմ հանձնվի 3 1 1 3 9 17
Ժյուրիի անդամներ
  • Լեհաստան – Ռոքսանա Վեգել
  • Ուկրաինա – Դարինա Կրասնովեցկա
  • Ֆրանսիա – Անգելինա (ֆրանսիացի երգչուհի)|
  • Բելառուս – Դանիել Յաստրեմսկի
  • Իսրայել – Նոամ Դադոն

Մանկական Եվրատեսիլում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացման արարողության և ելույթների հերթականության վիճակահանության ժամանակ, որոնք երկուսն էլ տեղի ունեցան 2019 թվականի նոյեմբերի 18-ին, պարզ դարձավ, որ Հայաստանի ներկայացուցիչը 2019 թվականի նոյեմբերի 24-ին կայանալիք մրցույթում ելույթ է ունենալու 15-րդը՝ հաջորդելով Նիդերլանդներին և նախորդելով Պորտուգալիային[7]։ Պարի կազմակերպիչն ու պարուսույցը և՛ տեսահոլովակում, և՛ բեմական կատարուման ժամանակ եղել է Վիկա Մարտիրոսյանը[8]։ Հայաստանի ներկայացուցիչը 115 միավորով զբաղեցրել է 9-րդ տեղը։

Քվեարկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրառվել է քվեարկության այն նույն համակարգը, որը ներդրվել էր 2017 թվականին։ Արդյունքները որոշվել են 50% առցանց քվեարկության և 50% Ժյուրիի ձայների համակցությամբ։ Յուրաքնչյու երկիր ունեցել է ազգային ժյուրի՝ բաղկացած երեք մասնագետ երաժիշտից և 10-15 տարեկան երկու երեխայից։ Ազգային ամեն մի ժյուրի կարող էր տալ առավելագույնը տասը միավոր։

Առցանց քվեարկությունը բաղկացած էր երկու փուլից։ Առաջին փուլն սկսվել է 2019 թվականի նոյեմբերի 22-ին, երբ Junioreurovision.tv կայքէջում ցուցադրվել են մրցույթի մասնակիցների փորձերի ընտրյալ տեսահոլովակները։ Երկրորդ փուլը տեղի է ունեցել մրցութային ելույթների կենդանի կատարման ժամանակ։ Ընդ որում՝ քվեարկել ցանկացողներից յուրաքանչյուրը մրցութային վերջին ելույթի ավարտին հաջորդած 15 րոպեի ընթացքում քվեարկել է նվազագույնը երեք, առավելագույնը հինգ երգի օգտին[9]։

Հայաստանին տրված միավորներ[10]
Միավորներ Երկիրը
12 միավոր
10 միավոր Ռուսաստան Ռուսաստան
8 միավոր Ավստրալիա Ավստրալիա
7 միավոր
6 միավոր
5 միավոր
4 միավոր
3 միավոր
2 միավոր Մալթա Մալթա
1 միավոր
Առցանց քվեարկությամբ Հայաստանն ստացել է 45 միավոր։
Հայաստանի շնորհած միավորները[10]
Միավորները Երկիրը
12 միավոր Նիդերլանդներ Նիդերլանդներ
10 միավոր Ռուսաստան Ռուսաստան
8 միավոր Վրաստան Վրաստան
7 միավոր Ուկրաինա Ուկրաինա
6 միավոր Բելառուս Բելառուս
5 միավոր Ավստրալիա Ավստրալիա
4 միավոր Ղազախստան Ղազախստան
3 միավոր Հյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա
2 միավոր Իտալիա Իտալիա
1 միավոր Ֆրանսիա Ֆրանսիա

Քվեարկության մանրամասն արդյունքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Քվեարկության մանրամասն արդյունքներ Հայաստանից[10]
Հ/հ Երկիրը Ժյուրիի A անդամ Ժյուրիի B անդամ Ժյուրիի C անդամ Ժյուրիի D անդամ Ժյուրիի E անդամ Միջինացված միավոր Շնորհված միավորներ
01 Ավստրալիա Ավստրալիա 7 4 4 7 7 6 5
02 Ֆրանսիա Ֆրանսիա 4 13 14 8 16 10 1
03 Ռուսաստան Ռուսաստան 2 2 2 1 5 2 10
04 Հյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա 10 8 10 5 8 8 3
05 Իսպանիա Իսպանիա 13 15 18 9 18 16
06 Վրաստան Վրաստան 3 1 1 6 2 3 8
07 Բելառուս Բելառուս 9 7 9 3 3 5 6
08 Մալթա Մալթա 16 11 13 10 11 13
09 Ուելս Ուելս 17 9 15 12 9 12
10 Ղազախստան Ղազախստան 5 5 5 13 17 7 4
11 Լեհաստան Լեհաստան 12 12 12 11 15 15
12 Իռլանդիա Իռլանդիա 11 14 11 14 12 14
13 Ուկրաինա Ուկրաինա 6 6 8 4 4 4 7
14 Նիդերլանդներ Նիդերլանդներ 1 3 3 2 1 1 12
15 Հայաստան Հայաստան
16 Պորտուգալիա Պորտուգալիա 18 17 16 18 13 18
17 Իտալիա Իտալիա 8 10 7 17 6 9 2
18 Ալբանիա Ալբանիա 15 18 17 16 14 17
19 Սերբիա Սերբիա 14 16 6 15 10 11

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Adams, William Lee (2010 թ․ նոյեմբերի 23). «Baby Gaga and Tributes to Mama at Junior Eurovision». content.time.com. Time. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  2. Siim, Jarmo (2011 թ․ հունվարի 18). «Armenia to host Junior Eurovision in 2011». European Broadcasting Union.
  3. Christou, Costa (2019 թ․ հունիսի 19). «Armenia: Junior Eurovision 2019 participation confirmed». escxtra. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  4. Maddalozzo, Riccardo (2019 թ․ սեպտեմբերի 3). «Junior Eurovision: Armenia will select entrant on September 15». escxtra. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  5. Granger, Anthony (2019 թ․ սեպտեմբերի 3). «Armenia: Ten Depi Mankakan Evratesil 2019 Finalists Revealed». Eurovoix.
  6. «"ԴԵՊԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ 2019"-Ի ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ» [The results of voting from Junior Eurovision 2019.] (Armenian). ARMTV. 2019 թ․ սեպտեմբերի 16.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «This is the Junior Eurovision 2019 running order!». European Broadcasting Union. 2019 թ․ նոյեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 2-ին.
  8. Karina Ignatyan Eurovision Diary 6 (Armenian Public TV), Վերցված է 2021 թ․ հուլիսի 25-ին
  9. "How to vote for your favourites in Junior Eurovision 2019". Junioreurovision.tv. European Broadcasting Union. 22 November 2019. Archived from the original on 22 September 2020.
  10. 10,0 10,1 10,2 «Results of the Final of Gliwice-Silesia 2019». European Broadcasting Union. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 2-ին.