Jump to content

Հայաստանը Խորհրդային Հանրապետություն հայտարարելու մասին հռչակագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուսական կարմիր բանակի մուտքը Երևան

«Հայաստանը Խորհրդային Հանրապետության Հայտարարելու մասին» հռչակագիր, ընդունվել է Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեի կողմից, 1920 թվականի նոյեմբերի 29-ին, Քարվանսարայում (այժմ՝ Իջևան)՝ խորհրդային 11-րդ կարմիր բանակի կողմից երկիրն օկուպացնելուց հետո։ Ստորագրել են՝ Հեղկոմի նախագահ Սարգիս Կասյանը, անդամներ՝ Ավիս Նուրիջանյանը, Ալեքսանդր Բեկզադյանը, Իսահակ Դովլաթյանը, Ասքանազ Մռավյանը և Սահակ Տեր-Գաբրիելյանը։ «Հայաստանի ապստամբ աշխատավոր ժողովրդի կամքով ու ցանկությամբ, ասված է դեկլարացիայում, Հայաստանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցությունը այսօրվանից Հայաստանը հայտարարում է Սոցիալիստական Խորհրդային Հանրապեաություն» («Կոմունիստ» թերթ, 1920, №2)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 332