Հայագիտական համազգային ընկերություն
Հայագիտական համազգային ընկերություն, Հայագիտական ուսմանց և հետազոտությունների համազգային ընկերություն, հիմնվել է 1955 թվականին՝ Բոստոնի (ԱՄՆ) մի խումբ հայ մտավորականների և Հարվարդի համալսարանի պրոֆեսորների նախաձեռնությամբ։ Կենտրոնը՝ Քեմբրիջ (ԱՄՆ)։
Նպատակն է ուսումնասիրել հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը և դրանք ծանոթացնել միջազգային հասարակայնությանը։ ԱՄՆ-ի մի շարք համալսարաններում (Բոստոն, Նյու Յորք, Լոս Անջելես, Դետրոյտ, Ֆիլադելֆիա, Ֆրեզնո) օժանդակում է հայագիտական ամբիոններին ու դասընթացներին, պարբերաբար կազմակերպում հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին նվիրված միջազգային գիտաժողովներ։ Ընկերությունը հայագիտական կարևոր աշխատությունները հրատարակում է անգլերեն և տարածում ԱՄՆ-ում, քաջալերում ամերիկյան և եվրոպական գիտնականների հայագիտական ուսումնասիրությունների հրատարակումը։
Հիմնել է «Հայկական ժառանգության հրատարակություն» («Armenian Heritage Press») տպարանը։ 1975 թվականից հրատարակում է «Ջոռնըլ օֆ Արմինիըն սթադիզ» («Journal of Armenian Studies») հայագիտական հանդեսը։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 129)։ |