Համլետ Թադևոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թադևոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Համլետ Թադևոսյան | |
---|---|
![]() | |
մայիսի 15, 1976 - մարտի 1, 2008 (31 տարեկան) | |
Ծննդավայր | Եղվարդ, Հայաստան |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Կոչում | մայոր |
Պարգևներ |
Համլետ Աղասու Թադևոսյան (մայիսի 15, 1976, Եղվարդ, Հայաստան - մարտի 1, 2008, Երևան, Հայաստան), հայ մայոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համլետ Թադևոսյանը ծնվել է 1976 թվականին Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում։ 1993 թվականին ավարտել է Եղվարդի թիվ 2 միջնակարգ (այժմ՝ հիմնական) դպրոց։ 1993-1997 թվականներին սովորել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցում։ 1997 թվականի սեպտեմբերից ծառայության է անցել ՀՀ ՆԳ ՆԶ թիվ 10/32 զորամասում, որպես երրորդ գումարտակի առաջին վաշտի գնդացրորդ, այնուհետև նշանակվել է մոտոհրաձգային պայմանագրային դասակի առաջին ջոկի նռնակաձիգի օգնական, հատուկ նշանակության վաշտի ավագ, կապի դասակի հրամանատարի տեղակալ, ջոկի հրամանատար, ավտոմոբիլային վաշտի ավտոմոբիլային դասակի հրամանատար, առաջին մոտոհրաձգային գումարտակի առաջին մոտոհրաձգային վաշտի տեղակալ։ 2002-2006 թվականներին եղել է առաջին մոտոհրաձգային գումարտակի առաջին մոտոհրաձգային վաշտի հրամանատար։
Համլետ Թադևոսյանը զոհվել է 2008 թվականի Հայաստանի նախագահական ընտրությունների բողոքարկումի մարտի 1-ին ծառայողական պարտականությունները կատարելիս։ Համլետ Թադևոսյանը ՀՀ ՈԶ թիվ 1032 զորամասի կազմում ծառայություն է իրականացրել Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցում` հասարակական կարգն ապահովելու և զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով։ Զանգվածային անկարգությունների մասնակիցների հերթական զինված հարձակումը կանխելու ընթացքում` Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 17 շենքի դիմաց զանգվածային անկարգության մասնակցի նետած պայթուցիկ սարքի պայթյունից զույգ ստորին և վերին վերջույթների, կոնքի, որովայնի և սեռական օրգանների շրջանում ստացած բազմաթիվ բեկորային վնասվածքներից մահացել է[1][2][3]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թադևոսյանին հետմահու շնորհվել է մայորի կոչում, պարգևատրվել է արիության և անձնազոհության համար մարտական խաչ երկրորդ կարգի շքանշանով։ 2009 թվականի մայիսի 15-ին, իր տարելիցի օրը, Եղվարդի թիվ 2 միջնակարգ դպրոցը անվանակոչվել է Համլետ Թադևոսյանի անվամբ։
2013 թվականին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականով Եղվարդի թիվ 2 միջնակարգ դպրոցի բակում տեղի է ունեցել մայոր Համլետ Թադևոսյանի կիսանդրու բացման արարողությունը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Պարտքի թելադրանքով. ոստիկանության կապիտան Համլետ Թադևոսյան` 31 տարեկան». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.
- ↑ Համլետ Թադևոսյան, Կլրանար 36 տարին
- ↑ 1 марта, нарушения закона. Тайна гибели капитана полиции Армении