Համզատ Չիմաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համզատ Չիմաև
Դիմանկար
Ծնվել էմայիսի 1, 1994(1994-05-01)[1] (28 տարեկան)
ԾննդավայրGvardeyskoe, Նադտերեչնի շրջան, Չեչնիա, Ռուսաստան
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա և Flag of Russia.svg Ռուսաստան
ՄասնագիտությունԸնդհանուր մենամարտիկ, ըմբիշ և բռնցքամարտիկ
Կայքtheislandsport.com/ufcs-chimaev-celebrates-kadyrov/
Commons-logo.svg Khamzat Chimaev Վիքիպահեստում

Համզատ Չիմաև (մայիսի 1, 1994(1994-05-01)[1], Gvardeyskoe, Նադտերեչնի շրջան, Չեչնիա, Ռուսաստան), չեչենական ծագումով շվեդ խառը ոճի մենամարտիկ, հանդես է գալիս UFC-ի հովանու ներքո՝ միջին և կիսամիջին քաշային կարգերում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համզատ Չիմաևը ծնվել է 1994 թվականին Չեչնիայում։

Մանկությունը և պատանեկությունն անցկացրել է Չեչնիայի Նադտերեչնի շրջանի Գվարդեյսկի գյուղում։ Ուսման ընթացքում սկսել է զբաղվել ըմբշամարտով, մասնակցել է հանրապետական մրցումներին։ 19 տարեկան հասակում ընտանիքի հետ փախստականի կարգավիճակով տեղափոխվել է Շվեդիա՝ հոր և եղբոր մոտ։ Այնտեղ էլ զբաղվել է ազատ ըմբշամարտով և մասնակցել մրցումներին՝ դառնալով երկրի չեմպիոն[2]։ Որոշ հանգամանքների բերումով հայտնվել է ընդհանուր մենամարտերի պարապունքին, և դրա հանդեպ առաջացել է հետաքրքրություն։ Ավելի ուշ սկսել է պարապել Allstars Gym Sweden դահլիճում[3]։ Ծանոթացել է խառը ոճի մենամարտիկ Ալեքսանդր Գուստաֆսոնի հետ։ Նախընտրում է պարապունքի ընթացքում մենամարտել ծանր քաշայինների հետ։

Պրոֆեսիոնալ գործունեության սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համզատ Չիմաևը սկսել է ելույթները սիրողական մրցաշարերում։ 2017 թվականին հաղթել է 3 մենամարտում, և 2018 թվականին դեբյուտել է որպես պրոֆեսիոնալ։ Առաջին երկու հաղթանակները տարել է FCR և IRFA պրոմոուշեններում, այնուհետև պայմանագիր է կնքել Brave CF-ի հետ[4]։ 6 անընդմեջ հաղթանակ տանելուց հետո հրավիրվել է UFC[5]։

Ultimate Fighting Championship[խմբագրել | խմբագրել կոդը]

Համզատը ամենամեծ պրոմոոուշենում դեբյուտել է 2020 թվականի հուլիսի 15-ին՝ UFC on ESPN 13 մրցաշարի շրջանակներում Ջոն Ֆիլիպսի դեմ[6]՝ հաղթելով ցավեցնող հնարքով։ Հաջորդ մենամարտը անցկացրել է պրոմոուշենի համար ռեկորդային 10 օր անց՝ UFC on ESPN 14 Ռիս ՄաքՔիի դեմ, որին հաղթել է նոկաուտով[7]։

2020 թվականի սեպտեմբերի 19-ին Համզատը անցկացրել է իր 3-րդ մենամարտը UFC-հովանու ներքո՝ UFC Fight Night: Covington vs. Woodley մրցաշարի շրջանակներում, որտեղ Ջերալդ Մերշարտին հաղթել է նոկաուտով[8]։

Տիտղոսներ և նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր մենամարտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազատ ըմբշամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շվեդիայի ազատ ըմբշամարտի 2018 թվականի մրցաշար մինչև 92 կգ քաշային կարգ - 1st[9]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.sherdog.com/fighter/Khamzat-Chimaev-280021
  2. «Чеченского бойца UFC назвали «шведским Хабибом». Чимаев сотворил историю, а теперь хочет «научить манерам Конора»»։ sport24.ru (ռուսերեն)։ Վերցված է 2020-09-10 
  3. «Allstars Training Center»։ Allstars Training Center (անգլերեն)։ Վերցված է 2020-09-11 
  4. mixed martial arts- Bahrain։ «Khamzat Chimaev: The quick rise of BRAVE CF’s most dangerous man»։ bravecf.com (անգլերեն)։ Վերցված է 2020-09-10 
  5. FightTime։ «Хамзат Чимаев подписан в UFC»։ fighttime.ru (ռուսերեն)։ Վերցված է 2020-09-09 
  6. Sherdog.com։ «UFC on ESPN 13 - Kattar vs. Ige»։ Sherdog։ Վերցված է 2020-09-09 
  7. Sherdog.com։ «UFC on ESPN 14 - Whittaker vs. Till»։ Sherdog։ Վերցված է 2020-09-09 
  8. Sherdog.com։ «UFC Fight Night 178 ‘Covington vs. Woodley’ Play-by-Play, Results & Round Scoring»։ Sherdog։ Վերցված է 2020-09-20 
  9. «Метка: Швеция - WSPORT-SHATOY»։ wsport.su։ Վերցված է 2020-10-12 

Ատաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]