Խամզատ Չիմաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խամզատ Չիմաև
Ծնվել էԽամզատ Խիզարովիչ Չիմաև
Хамзат Хизарович Чимаев
մայիսի 1, 1994 (29 տարեկան)
Գվարդեյսկոյե, Իչկերիայի Չեչենական Հանրապետություն
(դե ֆակտո՝ անկախ, ներկայումս՝ Ռուսաստան Չեչենական հանրապետություն, ՌԴ)
Այլ անուններԲորզ
Երկիր Ռուսաստան,  Շվեդիա և  ԱՄԷ
ԱզգությունՉեչեն
Հասակ1,88 մ[1]
Քաշ84 կգ[1]
ԿարգՄիջինքաշային
Կիսամիջինքաշային
Տիրույթ190 սմ
ԹիմAllstar Training Center (2017–այժմ)[2]
ԴասՄանուշակագույն գոտի, բրազիլական ջիու-ջիցու
Ակտիվ շրջան2015–2018, 2021–այժմ (ազատ ոճի ըմբշամարտ)
2018–այժմ (MMA)
Խառնամարտ
Ընդհանուր12
Հաղթանակներ12
Նոկաուտով6
Հանձնվեցնելով5
Որոշմամբ1
Պարտություններ0

Խամզատ Չիմաև (մայիսի 1, 1994(1994-05-01)[3], Գվարդեյսկոյե, Նադտերեչնի շրջան, Չեչնիա, Ռուսաստան), չեչենական ծագումով շվեդ ընդհանուր մենամարտիկ (MMA)։ Հանդես է գալիս «Ultimate Fighting Championship» (UFC) միջին և կիսամիջին քաշային կարգերում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խամզատ Չիմաևը ծնվել է 1994 թվականին Չեչնիայում։

Մանկությունը և պատանեկությունն անցկացրել է Չեչնիայի Նադտերեչնի շրջանի Գվարդեյսկի գյուղում։ Ուսման ընթացքում սկսել է զբաղվել ըմբշամարտով, մասնակցել է հանրապետական մրցումներին։ 19 տարեկան հասակում ընտանիքի հետ փախստականի կարգավիճակով տեղափոխվել է Շվեդիա՝ հոր և եղբոր մոտ։ Այնտեղ էլ զբաղվել է ազատ ըմբշամարտով և մասնակցել մրցումներին՝ դառնալով երկրի չեմպիոն[4]։ Որոշ հանգամանքների բերումով, հայտնվել է ընդհանուր մենամարտերի (MMA) պարապունքին, և դրա հանդեպ առաջացել է հետաքրքրություն։ Ավելի ուշ սկսել է պարապել Allstars Gym Sweden մարտական ակումբում[5]։ Ծանոթացել է խառը ոճի մենամարտիկ Ալեքսանդր Գուստաֆսոնի հետ։ Նախընտրում է պարապունքի ընթացքում մենամարտել ծանր քաշայինների հետ։

Պրոֆեսիոնալ գործունեության սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չիմաևը սկսել է ելույթները սիրողական մրցաշարերում։ 2017 թվականին հաղթել է 3 մենամարտում, իսկ արդեն 2018 թվականին կատարել պրոֆեսիոնալ առաջնաելույթը։ Առաջին երկու հաղթանակները տարել է FCR և IRFA պրոմոշեններում, այնուհետև պայմանագիր կնքել «Brave CF» կազմակերպության հետ[6]։ 6 անընդմեջ հաղթանակ տանելուց հետո հրավիրվել է UFC[7]։

Ultimate Fighting Championship[խմբագրել | խմբագրել կոդը]

UFC-ի առաջնաելույթը Չիմաևը կատարել է 2020 թվականի հուլիսի 15-ին՝ «UFC on ESPN 13» մրցաշարի շրջանակներում, Ջոն Ֆիլիպսի դեմ[8]՝ հաղթելով խեղդող հնարքով։ Հաջորդ մենամարտն անցկացրել է պրոմոշենի համար ռեկորդային 10 օր անց՝ «UFC on ESPN 14»-ի շրջանակում, Ռիս ՄաքՔիի դեմ, ում հաղթել է նոկաուտով[9]։

UFC-ում իր 3-րդ մենամարտն անցկացրել է 2020 թվականի սեպտեմբերի 19-ին՝ «UFC Fight Night: Covington vs. Woodley» իրադարձության շրջանակում, որտեղ Ջերալդ Մերշարտին հաղթել է նոկաուտով[10]։

Տիտղոսներ և նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր մենամարտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազատ ըմբշամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շվեդիայի ազատ ըմբշամարտի 2018 թվականի մրցաշար մինչև 92 կգ քաշային կարգ - 1st[11]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Էջը UFC.com կայքում». UFC.com.
  2. Brett Okamoto (2021 թ․ հոկտեմբերի 28). «Khamzat Chimaev is finally returning at UFC 267: 'The circus is picking right back up'». ESPN. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 13-ին.
  3. https://www.sherdog.com/fighter/Khamzat-Chimaev-280021
  4. «Чеченского бойца UFC назвали «шведским Хабибом». Чимаев сотворил историю, а теперь хочет «научить манерам Конора»». sport24.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 10-ին.
  5. «Allstars Training Center». Allstars Training Center (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 11-ին.
  6. mixed martial arts- Bahrain. «Khamzat Chimaev: The quick rise of BRAVE CF's most dangerous man». bravecf.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 10-ին.
  7. FightTime. «Хамзат Чимаев подписан в UFC». fighttime.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 9-ին.
  8. Sherdog.com. «UFC on ESPN 13 - Kattar vs. Ige». Sherdog. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 9-ին.
  9. Sherdog.com. «UFC on ESPN 14 - Whittaker vs. Till». Sherdog. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 9-ին.
  10. Sherdog.com. «UFC Fight Night 178 'Covington vs. Woodley' Play-by-Play, Results & Round Scoring». Sherdog. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 20-ին.
  11. «Метка: Швеция - WSPORT-SHATOY». wsport.su. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 12-ին.

Ատաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խամզատ Չիմաև» հոդվածին։