Համասեբաստահայ Վերաշինաց Միություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համասեբաստահայ Վերաշինաց Միություն
Տեսակհասարակական կազմակերպություն
Երկիր ԱՄՆ
Հիմնադրված1936

Համասեբաստահայ Վերաշինաց Միություն, Սեբաստիայի հայերի հայրենակցական միություն։ Հիմնվել է 1936-ին, Նյու Յորքում (ԱՄՆ)՝ Համասեբաստացիական շինարար միություն անվամբ, 1950-ից՝ Համասեբաստահայ Վերաշինաց Միություն։ Նպատակն էր զարկ տալ սեբաստացիների խնդրանքով Հայաստանում հիմնադրված Նոր Սեբաստիա ավանի շինարարությանը և օժանդակել ներգաղթին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ միությունը մասնակցել է խորհրդային բանակի օգնության ֆոնդի հանգանակությանը, պատերազմից հետո զգալի միջոցներ տրամադրել ներգաղթի կազմակերպմանը։ Սերտ կապերի մեջ է Նոր Սեբաստիայի հետ։ 1960-70-ական թթ. Հայաստանի տարբեր հիմնարկների նվիրել է բազմատեսակ սարքավորումներ, Նոր Սեբաստիայում նախաձեռնել է 1915-ին նահատակված սեբաստացիների հուշաղբյուրի կառուցումը (բացվել է 1970-ին)։ Համասեբաստահայ Վերաշինաց Միությունը մասնաճյուղեր ունի ԱՄՆ-ի, Ֆրանսիայի մի շարք քաղաքներում, Մերձավոր Արևելքի երկրներում։ Միությունը հրատարակել է «Նոր Սեբաստիա» պաշտոնաթերթը։ 1974-ին լույս է տեսել «Պատմագիրք հուշամատյան Սեբաստիո և գավառի հայության» պատմաազգագրական գրքի 1-ին հատորը (հեղինակ՝ Առաքել Պատրիկ

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 103