Jump to content

Համաաֆրիկյան վճարահաշվարկային համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Համաաֆրիկյան վճարահաշվարկային համակարգ (Pan African Payments Settlement System (PAPSS)), տարբեր տեղական արժույթներով միջսահմանային վճարումների կատարման համաաֆրիկյան համակարգ իրական ժամանակի ռեժիմով։ Այն սկսել է գործել 2022 թվականի հունվարի 13-ից[1] Աֆրիկյան միության և Աֆրիկյան ներմուծման և ատահանման բանկի(Afreximbank) կողմից ի լրումն Աֆրիկյան մայցամաքային ազատ առևտրի գոտու (AfCFTA) ծրագրին, հետագայում, մինչև 2024 թվականի վերջ, Կարիբյան շրջանում ներդնելու հեռանկարով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

PAPSS-ի մասին առաջին հիշատակումը եղել է 2019 թվականի հուլիսի 7-ին[2] Նիամեում Աֆրիկյան միության Ասամբլեայի 12-րդ արտահերթ նիստում, որտեղ Նիգերիան արտահայտվեց AfCFTA գործառնական փուլի մեկնարկի օգտին[3]։ Համակարգը գործարկվել է որպես փորձնական ծրագիր Արևմտյան Աֆրիկայի արժութային գոտու (WMZ) 6 երկրների միջև ՝ նախքան հանրությանը հասանելի դառնալը[2]։ 2023 թվականին Կարիբյան համայնքի մի քանի երկրներ[4] սկսեցին իրականացնել փորձնական հարթակ ՝ օգտագործելով Համաաֆրիկյան վճարահաշվարկային համակարգը ՝ Կարիբյան ավազանի և Աֆրիկայի միջև առևտուրը հեշտացնելու համար[5][6]։

Այդ քայլը համընկել է Afreximbank-իմ կողմից Կարիբյան տարածաշրջանը Աֆրիկայի Սփյուռքը վեցերորդ տարածաշրջան հայտարարելու և Կարիբյան Բարբադոս կղզում գրասենյակի բացման հետ։ PAPSS-ը նախատեսվում է իրականացնել Կարիբյան ավազանի այն երկրների շրջանում, որոնք արդեն համաձայնագիր են կնքել Afreximbank-ի հետ, և դրա մեկնարկը նախատեսվում է 2024 թվականի չորրորդ եռամսյակում[7]։

Աշխատանքի սկզբունք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ընկերությունը վճարային գործիք է տրամադրում տեղական բանկին կամ վճարային ծառայության մատակարարին
  • Վճարային հրահանգը ուղարկվում է PAPSS երկրի կենտրոնական բանկի միջոցով և ուղղվում ստացողի բանկային հաշվին
  • PAPSS-ը նախորոք կատարում է վճարային հրահանգի բոլոր ստուգումները, ուղարկում այն ստացողի կենտրոնական բանկ և, ի վերջո, տեղական բանկի հաշվին
  • PAPSS-ը ուղարկողի և ստացողի Կենտրոնական բանկին տրամադրում է կրեդիտի և դեբետի հաշվարկների հրահանգները։ Կենտրոնական բանկերն իրականացնում են կայուն արժույթով գործարքի հաշվարկներ ՝ օգտագործելով Afreximbank-ը որպես հաշվարկային գործակալ։
  • Միջսահմանային վերջնական հաշվարկներից հետո ստացողը ստանում է իր գումարը տեղական արժույթով[8]։

PAPSS-ը ամենօրյա ռեժիմով հաշվարկներ է իրականացնում առանձին աֆրիկյան արժույթների բոլոր տրանսակցիաների գծով՝ փոխհաշվարկներ կատարելով մինչ կեսգիշեր։ Այնուհետև կենտրոնական բանկերը կարգավորում են մնացած տարբերությունները։ Հաջորդ օրը վճարումների և հաշվարկների գործընթացը սկսվում է զրոյից[9]։

Մասնակիցներ[10][խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ifeanyi, Ubah Jeremiah (2022 թ․ հունվարի 14). «PAPSS officially launched to aid payment transaction across Africa». Nairametrics (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 16-ին.
  2. 2,0 2,1 Santosdiaz, Richie (2022 թ․ հունիսի 25). «Overview of The Pan-African Payment and Settlement System PAPSS». The Fintech Times (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 16-ին.
  3. «Decisions of the 12th Extraordinary Session of the Assembly | African Union». au.int. Վերցված է 2023 թ․ հունիսի 16-ին.
  4. Thiongane, Papa Samba (2023 թ․ հոկտեմբերի 26). «CARICOM Central Banks adopt PAPSS for intra-regional trade transactions». Pan-African P&SS (published 2023 թ․ հոկտեմբերի 27). Վերցված է 2024 թ․ հունվարի 27-ին.
  5. Chance, Kenton X. (2023 թ․ հունիսի 20). «11 CARICOM countries to pilot Africa trade payment system». iWitness News. Վերցված է 2024 թ․ հունվարի 27-ին.
  6. Forde-Craigg, Sheena (2022 թ․ սեպտեմբերի 2). «Establishing Direct Airlift Between African And The Caribbean». Ministry of Foreign Affairs and Foreign Trade. Վերցված է 2024 թ․ հունվարի 27-ին.
  7. Clark, Joanne (2023 թ․ օգոստոսի 12). «Afreximbank unveils Caribbean office in Barbados». Caribbean National Weekly. Վերցված է 2024 թ․ հունվարի 27-ին.
  8. «AfCFTA: AFREXIMBANK to facilitate pan-African payment system with Arabs – Mediatracnet» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 19-ին.
  9. «Pan-African Payment and Settlement System». International Trade Administration (անգլերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 19-ին.
  10. 10,0 10,1 «Network». PAPSS (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 7-ին.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]