Հաճկատար
Առաջարկվում է այս և Հագիգադար հոդվածները միացնել իրար: (քննարկում) |
Հաճկատար հայկական վանք է Ռումինիայի Մոարա համայնքում գտնվող Բուլայի բլրի վրա (Սուչավա նահանգ) և 2004 թվականին ներառվել է Սուչավայի պատմական հուշարձանների ցանկում։ Կառուցումը սկսել է 1513 թվականին։ Վանքի կառուցումն իրականացվել է 3 փուլերով՝ 1512-1513 թվականներին, 17-րդ դարի և 19-րդ դարերի երկրորդ կեսին։
Կառուցման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավանդության համաձայն՝ վանքը կառուցվել է հաջող գործարք կատարած երկու գործարար եղբայրների կողմից՝ ի նշան երախտագիտության Սուրբ Աստվածածնին։ Կառուցելով վանքը բլրի գագաթին՝ նրանք այն անվանում են Հաճկատար («հաճոյից կատար»)։
Այնուհետև ասվում է, որ Դրագան Դանովակ անունով մի նախրապան Բոգդան Կույր իշխանի օրոք կառուցել է Հաճկատար հայկական վանքը։
Հրաշքներ գործող Աստվածամոր պատկերի մասին ավանդությունը մեծ թվով ուղղափառ և կաթոլիկ ուխտավորների բերում է «Ցանկություների եկեղեցի», որտեղ նրանք աղոթում են որևէ գործ ձեռնարկելուց կամ շինարարություն սկսելուց առաջ կամ հայցում են հիվանդությունների ապաքինում՝ ծնկաչոք բարձրանալով դեպի վանքը տանող բլուրը[1]։
Հաճկատարը ֆիլիատելիայում[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականին Հայփոստը և Ռումինիայի փոստը համատեղ ուժերով թողարկել են Հաճկատարի հիմնադրման 500-ամյակին նվիրված փոստային նամականիշ[2]։