Հագիգադար
| Հագիգադար ռումիներեն՝ Mănăstirea Hagigadar | |
|---|---|
Հագիգադարի Սուրբ Վերափոխման եկեղեցին | |
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | վանք |
| Երկիր | |
| Տեղագրություն | |
| Թեմ | Ռումինիայի առաջնորդություն |
| Հոգևոր կարգավիճակ | գործող |
| Հիմնական ամսաթվերը | 1512 |
| Ներկա վիճակ | վերանորոգված |
| Ժառանգության կարգավիճակ | Ռումինիայի ազգային պատմական հուշարձան[1] |
| Առաջնորդ | Աստվածատուր Տոնավաճյան |
| Հիմնադրված | 1512 |
| Առաջին հիշատակում | 1513 |
![]() | |
![]() | |
| 47°37′16″N 26°13′56″E / 47.621108°N 26.232162°E | |
Սուրբ Խաչ կամ Հագիգադար (ռումիներեն՝ Mănăstirea Hagigadar «Ցանկությունների վանք»), հայ առաքելական վանք Ռումինիայի Սուչավա ժուդեցի Բուլայ (ro) գյուղում։ Գտնվում է E85 ավտոմայրուղու մոտ, Սուչավա քաղաքից դեպի հարավ 3 կմ հեռավորության վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանքի կառուցումն իրականացվել է 3 փուլերով՝ 1512-1513 թվականներին, 17-րդ դարի և 19-րդ դարերի երկրորդ կեսին։ Ավանդության համաձայն՝ վանքը կառուցվել է հաջող գործարք կատարած երկու գործարար եղբայրների կողմից՝ ի նշան երախտագիտության Սուրբ Աստվածածնին։ Կառուցելով վանքը բլրի գագաթին՝ նրանք այն անվանում են Հաճկատար («հաճոյից կատար»)։
Այնուհետև ասվում է, որ Դրագան Դանովակ անունով մի նախրապան Բոգդան Կույր իշխանի օրոք կառուցել է Հաճկատար հայկական վանքը։
Հրաշքներ գործող Աստվածամոր պատկերի մասին ավանդությունը մեծ թվով ուղղափառ և կաթոլիկ ուխտավորների բերում է «Ցանկություների եկեղեցի», որտեղ նրանք աղոթում են որևէ գործ ձեռնարկելուց կամ շինարարություն սկսելուց առաջ կամ հայցում են հիվանդությունների ապաքինում՝ ծնկաչոք բարձրանալով դեպի վանքը տանող բլուրը[2]։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հագիգադարը մտնում է Սուչավա ժուդեցի պատմական հուշարձանների ցանկի մեջ և ըստ որի ստացել է SW-II-AA-05 504 կոդը։ Կրոնական համալիրը կազմված է երկու միավորներից՝
- Սուրբ Վերափոխման եկեղեցի (ռումիներեն՝ Biserica "Adormirea Maicii Domnului"), կառուցված է 1512 թվականին, կոդը՝ SV-II-m-A-05504.01։
- Համալիրի պարիսպները (ռումիներեն՝ Zidul de incintă), կառուցված է 1512 թվականին, կոդը՝ SV-II-m-A-05504.02։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1997 թվականին ազգությամբ թաթար ռումինացի Կադրի Աբիբուլա ռեժիսորը «Հայկական վանքեր. Հագիգադար» ֆիլմ է նկարել Հագիգադար վանքի մասին[3]։
- 2013 թվականին Հայփոստը և Ռումինիայի փոստը համատեղ ուժերով թողարկել են Հաճկատարի հիմնադրման 500-ամյակին նվիրված փոստային նամականիշ[4]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վանքի պարիսպները
- Սուրբ Գրիգոր Լուսավորչի սրբապատկերը
- Ճաշարան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ «Եկեղեցու պատմությունը ռումինակամն ֆիլիատելիայի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2012-03-18-ին. Վերցված է 2023-08-21-ին.
- ↑ Ոսկե Ծիրնի կայք՝ Աբիբուլա, Կադրի(չաշխատող հղում)
- ↑ Նամականիշի մասին հայփոստի պաշտոնական կայքում
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հագիգադար կատեգորիայում։ |
- Dr. Zareh Baronian - "Biserici armene, monumente de artă, din Moldova". În "Biserica Ortodoxă Română" nr. 11-12/1969, pag. 1222-1235.
- E.I. Emandi, V. Cucu, M. Ceaușu - "Ghid de oraș. Suceava" (Ed. Sport Turism, București, 1989)

