Հաղարծնի երկաթի հանքավայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հաղարծնի երկաթի հանքավայր, հանքավայր ՀՀ Տավուշի մարզում՝ Հաղարծին գետի ստորին հոսանքում՝ Դիլիջանից մոտ 2 կմ հարավ-արևելք։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նստվածքային մագնետիտ-ավազաքարային հանքավայր է։ Հանքանյութը գոյացել է էոցենի ծովային մերձափնյա գոտում։ Երկրաբանական կառուցվածքում մասնակցում են պորֆիրիտներ, ավազաքարեր, տուֆաավազաքարեր, տուֆախառնաքարեր։ Հանքավայրի շրջանում մերկանում են մոնցոնիտային կազմի խորքային ապարները։

Կազմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանքանյութը կազմված է տիտանամագնետիտ, քիչ քանակով՝ իլմենիտ, նաև պլագիոկլազ ու քվարց միներալներից։ Առանձնացվում են երկաթով հարուստ հոծ, միջին հարստության և աղքատ ցանավոր հանքանյութեր։ Հանքավայրի կանխատեսված պաշարները 6 միլիոն տ են՝ 26% Fe-ի միջին պարունակությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։