Հակոբ Սարկիսով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հակոբ Սարկիսով
Ծնվել էդեկտեմբերի 15, 1907(1907-12-15)
ԾննդավայրԽնձորեսկ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 26, 1971(1971-07-26) (63 տարեկան)
Մահվան վայրՏաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունպետական գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան և «Պատվո նշան» շքանշան

Հակոբ Աբրահամի Սարկիսով (դեկտեմբերի 15, 1907(1907-12-15), Խնձորեսկ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հուլիսի 26, 1971(1971-07-26), Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), կուսակցական, պետաշխատող, ջրատնտեսական շինարարության կազմակերպիչ, Ուզբեկստանի ԽՍՀ վաստակավոր շինարար, Տաջիկական ԽՍՀ վաստակավոր իռիգատոր, ԽՄԿԿ անդամ (1926

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1907 թվականի դեկտեմբերի 15-ին, Գորիսի շրջանի Խնձորեսկ գյուղում (այժմ՝ Սյունիքի մարզ)։ Ավարտել է Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտը։ 1925-1931 թվականներին եղել է կոմերիտական ղեկավար (Չիմքենդ, Թուրքեստան, Միրդարյա, Ակտյուբինսկ, 1930-1931 թվականներին՝ ՄԺՀ), 1934-1935 թվականներին՝ Փայ Արիկի ՄՏԿ քաղբաժնի պետ, 1931-1937 թվականներին Ուզբեկստանի կոմունիստական կուսակցության Փայ Արիկի շրջկոմի առաջին քարտուղար, 1937 թվականին՝ Ուզբեկստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի բաժնի վարիչի տեղակալ, 1937-1940 թվականներին՝ բամբակի գործարանի տնօրեն՝ Անդիջանում, 1941-1942 թվականներին՝ Ուզբեկստանի ԽՍՀ հողժողկոմի առաջին տեղակալ։ 1942-1948 թվականներին Սարկիսովը ղեկավարել է Ֆարհադի ՀԷԿ-ի, 1957 թվականից Սովյալ, ապա Քարշի տափաստանների իրացման, ոռոգման համակարգերի շինարարության աշխատանքները։ Սարկիսովի ղեկավարությամբ մշակվել են ջրատնտեսական, գյուղական շինարարության կազմակերպչական, տնտեսական և խոպան հողերի խոշոր զանգվածների իրացման նոր համալիր մեթոդներ։

Եղել է նաև ԽՄԿԿ 24-րդ համագումարի պատգամավոր, Ուզբեկստանի ԽՍՀ 4-րդից 8-րդ գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Լենինի շքանշանով (2), «Պատվո նշան» շքանշանով։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարկիսովի անվամբ են կոչվում փողոց Տաշքենդում, ջրանցք Սովյալ տափաստանում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Григорянц А․, Акоп Саркисов, Ташкент, 1974.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 234