Հակոբ Մելիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Մելիք (այլ կիրառումներ)
Հակոբ Մելիք
Ծնվել է1817
ԾննդավայրՎան, Թուրքիա
Մահացել էանհայտ
Ազգությունհայ

Հակոբ Մելիք (1817, Վան - մահվան թիվն անհայտ), ռումինահայ հասարակական գործիչ, ճարտարապետ, Վալաքիայի 1848 թվականի հեղափոխության մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանուկ հասակում ծնողների հետ տեղափոխվել է Բուխարեստ։ Ճարտարապետի բարձրագույն կրթությունը ստացել է Փարիզում։ 1840-ական թվականների կեսին Մելիքը հրավիրվել է Բուխարեստ, 1847 թվականին նշանակվել Վալաքիայի ինժեներական բաժնի ճարտարապետ։ Վալաքիայի 1848 թվականի հեղափոխության նախօրյակին ընտրվել է Բուխարեստում կազմակերպված դեմոկրատական ակումբի քարտուղար։ Մելիքի տանը գումարվել են գաղտնի ժողովներ, կազմակերպվել զինված ջոկատներ։ Հեղափոխության պարտությունից հետո հեռացել է Բուխարեստից։ 1857 թվականին վերադարձել է, Վալաքիայի 21 ազգային գործիչների հետ ստորագրել (1858) «Հավատքի դավանանք» փաստաթուղթը, որը ժողովրդին կոչ էր անում միավորվել և ստեղծել միասնական Ռումինիա։ 1860 թվականին ընտրվել է Վալաքիայի պառլամենտի անդամ։ 1847 թվականին, ապա 1858 թվականից եղել է Բուխարեստի հայկական համայնքի հոգաբարձության ղեկավարը։ Մելիքը նախագծել է Բուխարեստի Ազգային թատրոնի շենքը (չի կառուցվել), Հաղթական կամարը (1848), Կ․ Պոլսում՝ Ճեզայիրլի ամիրայի ապարանքը (1850), Արճեշ գետի (Ռումինիա) կամուրջը (1857) և այլն։

Հրատարակել է «Արևելքն Արևմուտքի առջև» (ֆրանսերեն, 1856) գիրքը, որը նվիրված է Թուրքիայի պատմությանը, այդ երկրի կյանքում հայերի ունեցած դերին և նրանց թշվառ վիճակին։ Միաժամանակ, Մելիքը պատրանքներ է կապում Թուրքիայում կատարվող բարենորոգումների (թանզիմաթ) հետ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քոլանջյան Ս., Բուխարեստի հայոց անցյալն ու ներկան, «Էջմիածին», 1951, համար 1-3:
  • Սիրունի Հ. Ճ., Հայերը 1848 թվականին, ԲՀԱ, 1968, համար 3:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 385 CC-BY-SA-icon-80x15.png