Հակոբ Ղազարյան (անասնաբույժ)
Հակոբ Ղազարյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 22, 1928 (95 տարեկան) |
Ծննդավայր | Աբուլ, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1953) |
Մասնագիտություն | անասնաբույժ |
Աշխատավայր | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ |
Հակոբ Ստեփանի Ղազարյան (հուլիսի 22, 1928, Աբուլ, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան), հայ անասնաբույժ, անասնաբուժական գիտությունների դոկտոր (1989), պրոֆեսոր (1998)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հակոբ Ղազարյանը ծնվել է 1928 թվականի հունիսի 22-ին Աբուլ գյուղում (Վրաստանի Ախալքալաքի շրջան)։ 1953 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ 1973-1989 թվականներին աշխատել է նույն ինստիտուտի համաճարակաբանության ամբիոնում, 1976-1979 թվականներին՝ միաժամանակ, եղել է ուսումնափորձնական տնտեսության տնօրեն, 1979-2002 թվականներին՝ ՀԳԱ զուգորդված իմունացման լաբորատորիայի վարիչ, 1998 թվականից՝ պրոֆեսոր, 2003 թվականից՝ «Կյանքի աղբյուր» ՍՊԸ-ի տնօրեն։
Աշխատանքները վերաբերում են խոշոր եղջերավոր կենդանիների սիբիրախտ, բրուցելոզ, լեպտոսպիրոզ և պաստերելոզ հիվանդությունների դեմ անջատ, համալիր և զուգորդված եղանակներով պատվաստման խնդիրներին։
Ստեղծել է «Լակտոբակտերին–6» թթվակաթնային պատրաստուկը, որն ունի բուժկանխարգելիչ հատկություններ և փոխարինում է մայրական կաթին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |