Հակոբ Հակոբյան (պատմաբան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հակոբ Հակոբյան (այլ կիրառումներ)
Հակոբ Հակոբյան
Ծնվել էփետրվարի 12, 1927(1927-02-12)
ԾննդավայրԱրմավիր, Հայաստան
Մահացել է2009
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1950) և Մոսկվայի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (2002)
Մասնագիտությունպատմաբան
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան, Վ․Բրյուսովի անվան պետական համալսարան և Գլաձորի համալսարան

Հակոբ Վահանի Հակոբյան (փետրվարի 12, 1927(1927-02-12), Արմավիր, Հայաստան - 2009), հայ պատմաբան: Պատմական գիտությունների դոկտոր (2002), պրոֆեսոր (2007):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոբ Հակոբյանը ծնվել է 1927 թվականի փետրվարի 12-ին, Հոկտեմբերյան (այժմ՝ քաղաք Արմավիր) քաղաքում: 1950 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Ընդունվել է Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ասպիրանտուրան: 1954-2004 թվականներին դասախոսել է Երևանի պետական համալսարանում: 1962-1964 թվականներին եղել է Երևանի ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտի պրոռեկտոր: 1969-1975 թվականներին եղել է Հայկական հանրագիտարանի պատասխանատու քարտուղար, 1979-1983 թվականներին՝ ԵՊՀ օտարերկրյա քաղաքացիների նախապատրաստական ֆակուլտետի դեկան: 1958-1992 թվականներին եղել է Հայկական ռադիոյի և հեռուստատեսության քաղաքական մեկնաբան: 1991-2007 թվականներին ղեկավարել է «Գլաձոր» համալսարանի Միջազգային հարաբերությունների և պատմության ամբիոնը: Հրատարակել է «Նորագույն պատմություն» (1998) ուսումնական ձեռնարկը[1]:

Աշխատանքները վերաբերում են Հայ դատին ու Հայոց ցեղասպանության միջազգային իրավական հարցերին, հայրենադարձության պատմական և իրավական հիմքերին: Հինգ մենագրության և վաթսունից ավելի գիտական հոդվածների հեղինակ է:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նորագույն պատմություն, ուսանողական ձեռնարկ, 1998[2]:
  • Հայրենիք վերադառնալու գաղափարը և ժամանակակից միջազգային իրավունքը, Երևան, 2000[3]:
  • Տարագիր հայության հայրենիք վերադառնալու պահանջի պատմական և իրավական հիմքերը, Երևան, 2002[4]:
  • Հայոց ցեղասպանությունը և միջազգային իրավունքը: «Հայոց Մեծ Եղեռն-90», հոդվածների ժողովածու, Երևան, 2005:
  • Ղարաբաղյան հիմնախնդրի հարցը և միջազգային իրավունքը: «Հումանիտար գիտությունների զարգացման հիմնախնդիրները Հայաստանում», հոդվածների ժողովածու, Երևան, 2005:
  • Խորհրդա-գերմանական հարաբերությունները Երկրորդ աշխարհամարտի նախօրեին, 2007:
  • История армянского геноцида : Этнический конфликт от Балкан до Анатолии и Кавказа / Ваакн Н. Дадрян; Пер. с 6-го англ. пересмотр. изд. С.Д. Оганесян; Науч. ред. А.В. Акопян. 2007.[5]
  • Հայրենիքի խնդիրը հայ-թուրքական կոնֆլիկտում, Երևան, 2007:
  • Հայրենիքի խնդիրը Հայ Դատի և Հրեական Հարցի պարագայում: «Գլոբալացվող աշխարհը և հումանիտար կրթության ու գիտության հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» , Երևան, 2007:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 596:
  2. Հակոբյան Հակոբ Վահանի (1998)։ Նորագույն պատմություն: (1918 թ. մինչև մեր օրերը): ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա։ Գլաձոր կառավարման համալսարան։ Երևան: Ամարաս 
  3. Հակոբյան Հակոբ Վահանի (2000)։ Հայրենիք վերադառնալու գաղափարը և ժամանակակից միջազգային իրավունքը։ Երևան: Ասողիկ։ ISBN 9789993084266 
  4. Հակոբյան Հակոբ Վահանի (2002)։ Բայբուրդյան Վահան Առաքելի, ed.։ Տարագիր հայության հայրենիք վերադառնալու պահանջի պատմական ու իրավական հիմքերը։ Երևան: Ասողիկ։ ISBN 9789993074564 
  5. Տատրյան Վահագն Հակոբի (2007)։ Հակոբյան Հակոբ Վահանի, ed.։ История армянского геноцида: Этнический конфликт от Балкан до Анатолии и Кавказа։ Ереван: Ноян Тапан։ ISBN 9789994144525