Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոց
Տեսակդպրոց
Հիմնադրված է1936
Անվանված էՀակոբ Կարապենց
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեԵրևան, Սասունցի Դավթի 2
Կայքschool6.schools.am

Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոց, հանրակրթական դպրոց Երևանի Էրեբունի վարչական շրջանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցը հիմնադրվել է 1936 թվականին Սասունցի Դավիթ կայարանամերձ հրապարակին կից և կոչվել է Լազար Կագանովիչի անվամբ։ Եղել է արական դպրոց, որտեղ հաճախել են երկաթուղայինների տղաները։ 1941–1945 թվականներին՝ Հայրենական մեծ պատերազմի տարիներին դպրոցը դարձել է զինվորական հոսպիտալ, ուսուցիչներից աշխատել են որպես կրտսեր բժշկական անձնակազմ։ 1946 թվականին դպրոցը վերսկսել է իր գործունեությունը և 1952 թվականից դարձել երկսեռ։ 1953 թվականին դպրոցը կոչվել է Վահան Տերյանի անունով։ Երևանում դպրոցական շենքերի սղության պատճառով նույն շենքում է գործել նաև Ավետիք Իսահակյանի անվան թիվ 16 դպրոցը։ Որոշ ժամանակ անց երկու դպրոցները միավորվել են և կոչվել Ավետիք Իսահակյանի անունով։ 1960-ական թվականներին դպրոցները կրկին անջատվել են և Ավետիք Իսահակյանի անունը կրող թիվ 16 դպրոցը տեղափոխվել է այլ շենք, իսկ Ստալինի անունով կոչվող թիվ 60 դպրոցը 1965 թվականին Վահան Տերյանի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ անվանակոչվել է Տերյանի անունով։

Շուրջ 30 տարի թիվ 6 միջնակարգ դպրոցը գործել է առանց անուն։ 1995 թվականին Երևանի քաղաքային խորհրդի մարտի 27-ի թիվ 643 որոշմամբ դպրոցն անվանակոչվել է սփյուռքահայ գրող, հրապարակախոս Հակոբ Կարապենցի անունով[1][2]։

Շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հակոբ Կարապենցի անվան հ. 6 հիմնական դպրոց». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.
  2. Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներ, Հակոբ Կարապենցի անվան հ. 6 հիմնական դպրոց

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]