Վլադիմիր Հունանյան
Ծնվել է | ապրիլի 6, 1924 |
---|---|
Ծննդավայր | Նորատուս, Գեղարքունիքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 18, 1992 (68 տարեկանում) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | հոգեբույժ և հեղինակ |
Վլադիմիր Հարությունի Հունանյան (ապրիլի 6, 1924, Նորատուս, Գեղարքունիքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ - դեկտեմբերի 18, 1992, Երևան, Հայաստան), հայ բժիշկ, հոգեբույժ, թմրաբույժ:
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վլադիմիր Հունանյանը ծնվել է 1924 թվականին Նոր Բայազետի շրջանի Նորատուս գյուղում: 1942 թվականին ավարտել է Երևանի թիվ 6 դպրոցը: 1943-1945 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին: 1948-1953 թվականներին աշխատել է Երևանի թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոցում` որպես ռենտգեն-տեխնիկ: 1953-1959 թվականներին սովորել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական կանխարգելողական ֆակուլտետում: 1959-1965 թվականներին աշխատել է Սևանի հանրապետական հոգեբուժական հիվանդանոցում` որպես բաժանմունքի վարիչ և օրդինատոր, 1965-1976 թվականներին` Երևանի հանրապետական հոգեբուժական հիվանդանոցում` որպես օրդինատոր, բաժանմունքի վարիչ, 1967-1968 թվականներին` միաժամանակ ռենտգենաբան, 1974-1975 թվականներին` ցերեկային ստացիոնար բաժանմունքի վարիչ, 1973 թվականից` Գեղամավանի հանրապետական հոգեբուժական հիվանդանոցում, 1976-1989 թվականներին` Երևանի հանրապետական թմրաբուժական դիսպանսերի թմրաբույժ:
Հեղինակ է թմրաբուժական թեմաներով գիտահանրամատչելի հոդվածների և գրքույկների, ինչպես նաև գեղարվեստական պատմվածքների, պիեսների, կինոսցենարների[1]:
Մահացել է 1992 թվականի դեկտեմբերի 18-ին Երևանում:
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հոգատար ընտանիքում, Երևան: Հայաստան, 1971 թ.:
- Գինեմոլության հետևանքները, Երևան, 1973 թ.:
- Հարևանները, Երևան: Հայաստան, 1974 թ.:
- Ալկոհոլի հետևանքները, Երևան: Հայաստան, 1980 թ.:
- «Գնված» հիվանդություններ, Երևան: Հայաստան, 1985 թ.:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ՀՀ ԳԱԱ Հիմնարար Գիտական Գրադարան, Հունանյան Վլադիմիր Հարությունի»։ opac.flib.sci.am։ Վերցված է 2016-11-27
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հարություն Մինասյան, 100 հայ հոգեբույժներ, Գիրք Ա, Երևան, 2002:
- Ապրիլի 6 ծնունդներ
- 1924 ծնունդներ
- Գեղարքունիքի մարզում ծնվածներ
- Դեկտեմբերի 18 մահեր
- 1992 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Բժիշկներ այբբենական կարգով
- Նորատուս գյուղում ծնվածներ
- Հայ հոգեբույժներ
- Հայ թմրաբույժներ
- Հայ բժիշկներ
- Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ