Հակոբ Դոնաբեդով
Հակոբ Դոնաբեդով | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 3, 1910[1] Ունիե, Օրդուի մարզ, Թուրքիա[1] |
Մահացել է | դեկտեմբերի 4, 1985[2] (75 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | երկրաֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Institute of Geology for the Development of Fossil Fuels?[1] |
Գործունեության ոլորտ | Գոնեցկի ածխային ավազան[1] |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի պետական լեռնահանքային ինստիտուտ (1934)[1] |
Գիտական աստիճան | Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր[1] (1943) |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Հակոբ Տիգրանի Դոնաբեդով (դեկտեմբերի 3, 1910[1], Ունիե, Օրդուի մարզ, Թուրքիա[1] - դեկտեմբերի 4, 1985[2], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային երկրաֆիզիկոս։ Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր (1943)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հակոբ Դոնաբեդովը ծնվել է 1910 թվականին Թուրքիայի Ունիե քաղաքում։ 1934 թվականին ավարտել է Լենինգրադի լեռնային ինստիտուտը։ 1959 թվականից աշխատել է Մոսկվայում՝ Այրվող օգտակար հանածոների երկրաբանության և շահագործման ինստիտուտում։
Զբաղվել է Դոնեցկի ածխային ավազանի, Խորհրդային Միության հարավի, այդ թվում նաև Խորհրդային Հայաստանի տարածքի խորքային կառուցվածքի երկրաֆիզիկական մեթոդների ուսումնասիրմամբ, ապարների ֆիզիկական հատկանիշների տարածաշրջանային փոփոխությունների, երկրաֆիզիկական դաշտերի ու երկրակեղնի ժամանակակից շարժումների փոխհարաբերության ն օգտակար հանածոների (հատկապես նավթի և գազի) հանքավայրերի տարածման օրինաչափությունների հետազոտման հարցերով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 436)։ |