Հակոբ Արամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հակոբ Արամյան
Ծնվել է1908
ԾննդավայրԱնտոք
Վախճանվել էնոյեմբերի 20, 1955(1955-11-20)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունխմբագիր և արձակագիր
Լեզուհայերեն
Ազգությունհայ
Հակոբ Արամյան Վիքիդարանում

Հակոբ Սահակի Արամյան (1908, Անտոք - նոյեմբերի 20, 1955(1955-11-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1947 թվականից։

Ծնվել է Անտիոք քաղաքում։ 1922 թվականին տեղափոխվել է Եգիպտոս։ Ավարտել է Կահիրեի Գալուստյան վարժարանը և ֆրանսիական քոլեջը։ 1940 - 1947 թվականներին եղել է «Արև» թերթի (Կահիրե) խմբագիրը։ 1947 թվականին ներգաղթել է Հայաստան։ 1948 - 1949 թվականներին աշխատել է Հայպետհրատում։ Մահացել է Երևանում[1]:

Երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կանաչ հովիտեն (քերթվածներ), Կահիրե, 1945, 96 էջ։
  • Նեղոսի հովտում (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1954, 439 էջ։
  • Փարիզի նեգրուհին, Երևան, Հայպետհրատ, 1956, 226 էջ։
  • Նեղոսի հովտում (վեպ), 2-րդ հրատարակչություն, Երևան, Հայպետհրատ, 1958, 486 էջ։

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին ձյուն: «Գրական թերթ», 1948, № 4:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկ Խաչատրյան (1981)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 52