Հակաշփական նյութեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հակաշփական նյութեր, շփման, գլխավորապես սահքի պայմաններում աշխատող դետալների (առանցքակալներ, վռաններ, ներդրակներ, ուղղորդիչներ) նյութեր։ Հակաշփական նյութեր են՝ անագի, կապարի (բաբիտներ), պղնձի (բրոնզներ), երկաթի (գորշ թուջ), ցինկի կամ ալյումինի հիմքով համաձուլվածքները, մետաղակերամիկական համաձուլվածքները (բրոնզագրաֆիտ, երկաթգրաֆիտ), պլաստմասսաները (տեքստոլիտ, ֆտորոպլաստ-4, փայտանյութից շերտավոր պլաստիկներ և այլն), մետաղ-պլաստմասսա տիպի բարդ զուգակցություններ (ծակոտկեն բրոնզ, անցքերը լցված են ֆտորոպլաստով)։ Հակաշփական նյութերը պետք է օժտված լինեն լավ մշակելիությամբ, մաշակայունությամբ, շփման փոքր գործակցով (շինվածքի նյութի հետ զույգում աշխատելիս), լռվելու նկատմամբ փոքր հակումով, շփվող մակերևույթների հավասարաչափ յուղումն ապահովելու հատկությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 62 CC-BY-SA-icon-80x15.png