Հալոտան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հալոտան
Ֆարմակոկինետիկ տվյալներ
ՆյութափոխանակությունԼյարդ (CYP2E1)[1]
ԴուրսբերումԵրիկամ, թոքեր
Նույնացուցիչներ
CAS համար151-67-7
PubChem CID3562
DrugBankDB01159
CompTox Dashboard (EPA)
ECHA InfoCard100.005.270 Խմբագրել Վիքիդատայում
Քիմիական և ֆիզիկական տվյալներ
Քիմիական բանաձևC=2
Մոլային զանգված197.381 գ/մոլ g·mol−1

Հալոտան, վաճառքային անվանումներից մեկն է Ֆլուոտան՝ ընդհանուր անզգայացնող է[2]։ Այն կարող է կիրառվել անզգայացումը սկսելու, կամ պահպանելու համար[2]։ Այս դեղամիջոցի առավելություններից մեկը այն է, որ այն չի մեծացնում թքի արտադրությունը, ինչը առավելություն է դժվարությամբ ինտուբացվող մարդկանց դեպքում[2]։ Այն տրվում է ինհալյացիայի ձևով[2]։

Կողմնակի ազդեցությունները ներառում են առիթմիան, շնչառության ընկճումը և լյարդի հետ կապված խնդիրները[2]։ Ինչպես և այլ գոլորշացող անզգայացնողները, հալոտանը նույնպես չի կարելի օգտագործել չարորակ հիպերթերմիա (ջերմության բարձրացում) ընտանեկան պատմություն ունեցող մարդկանց դեպքում[2]։ Այն անվտանգ է պորֆիրիայի ժամանակ[3] Դեռ հստակ չէ այս դեղամիջոցի անվտանգ լինելը հղիների մոտ օգտագործելուց, բայց խորհուրդ չի տրվում օգտագործել կեսարյան հատման ժամանակ[4]։ Հալոտանը քիրալ մոլեկուլ է, որը օգտագործվում է որպես ռացեմատային խառնուրդ[5]։

Հալոտանը հայտնաբերվել է 1955 թվականին[6]։ Այն ԱՀԿ-ի հիմնական դեղերի ցուցակում է որպես ամենաանվտանգ և արդյունավետ դեղամիջոցներից մեկը[7]։ 2014 թվականին զարգացող երկրներում արժեքը եղել է 25$-ից 52$ 250մլ ծավալով սրվակի համար[8]։ Զարգացած երկրներում այն փոխարինվել է ավելի նոր անզագայցնողով՝ Սևոֆլուրանով[9]։ Այն այլևս հասանելի չէ ԱՄՆ-ում[4]։ Հալոտանը նպաստում է նաև օզոնային շերտի քայքայվելուն[10][11]։

Բժշկական կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հալոտանի վաճառքային տարբերակի՝ Ֆլուոտանի փաթեթավորումը

Այն հզոր անզգայացող է՝ ալվեոլային մինիմալ խտության 0.74% մակարդակով։ Նրա արյուն/գազ փոխհարաբերության գործակիցն է 2.4, ինչը ապահովում է շուտ վերականգնում։ Այն վատ ցավազրկող է, իսկ մկանները թուլացնելու ազդեցությունը թույլ է[12]։

Կողմնակի ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հալոտանի կրկնվող օգտագործումը մեծահասակների մոտ հազվադեպ կարող է բերել լյարդի վնասման։ Այն հանդիպում է 10,000 կիրառությունների մեկի ժամանակ։ Արդյունքում առաջացող համախտանիշը հալոտանային հեպատիտն է, և ենթադրվում է, որ այն առաջանում է հալոտանի նյութափոխանակության արդյունքում առաջացող եռֆտորացետաթթվի պատճառով։ Ներշնչված հալոտանի մոտ 20%-ը նյութափոխանակվում է լյարդում և արգասիքները հեռանում են մեզով։ Հեպատիտի դեպքում մահվան տոկոսը 30-70 է։ Հեպատիտի դեպքերը ստիպեցին իջեցնել հալոտանի օգտագործումը մեծերի մոտ, և 1980-ականներին այն փոխարինվեց էնֆլուրանով և իզոֆլուրանով։ 2005 թվականի տվյալներով ամենաշատ օգտագործվող անզգայացնողներն էին իզոֆլուրանը, սևոֆլուրանը և դեսֆլուրանը։ Քանզի երեխաների մոտ օգտագործումը հազվադեպ էր բերում հեպատիտի, այն շարունակվեց օգտագործվել մանկաբուժական պրակտիկայում 1990-ականներին։ Համենայնդեպս, 2000-ականներին այն փոխարինվեց սևոֆլուրանով՝ երեխաների դեպքում։ մոտ։

Հալոտանը մեծացնում է սրտի զգայունությունը կատեխոլամինների նկատմամբ, ուստի այն կարող է առաջացնել առիթմիա, որը կարող է լինել մահացու՝ հատկապես հիպերկապնիա զարգանալու դեպքում։ Սա խնդիրներով լի է հատկապես ատամնաբուժական պրակտիկայում։

Ինչպես և մնացած ինհալյացիոն անզգայացնողները, հալոտանը չարորակ հիպերթերմիայի պոտենցիալ խթանիչ է։ Այն նաև թուլացնում է արգանդի հարթ մկանները և կարող է մեծացնել արյան կորուստը ծննդաբերությունից հետո։

Անվտանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդկանց վրա հալոտանը կարող է ազդել աշխատանքի վայրում, որպես թափոնային անզգայացնող գազ։ Կարող է ազդել նաև մաշկի, աչքի միջոցով, կուլ տալու դեպքում։ The Մասնագիտական անվտանգության և առողջության ազգային ինստիտուտը անգլ.՝ National Institute for Occupational Safety and Health (NIOSH) սահմանել է խորհուրդ տրվող ազդեցության չափ՝ 2 պպմ (16.2 մգ/մ3) 1 ժամվա ընթացքում[13]։

Ֆարմակոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հալոտանը ակտիվացնում է ԳԱԿԹA և գլիցինային ընկալիչները[14][15]։

Այն նաև ազդում է որպես N-մեթիլ-D-ասպարտատի ընկալիչների համազդիչ[15], պաշարում է N-ացետիլխոլինային ընկալիչները և պոտենցիալ կախյալ նատրիումական անցուղիները[14][16]։ Ակտիվացնում է 5-HT3 և K+ անցուղիները[14][17]։ Այն չի ազդում α-ամինո-3-հիդրօքսի-5-մեթիլ-4-իզոքսազոլոպրոպիոնային թթվի, կամ կաինատային ընկալիչի վրա[15]։

Քիմիական և ֆիզիկական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եռման կետ։ 50.2 °C ( 101.325 կՊա)
Խտություն։ 1.868 գ/սմ³ ( 20 °C)
Մոլեկուլյար զանգված։ 197.4 ատոմար զանգված
Գազային ճնշում։ 244 մմ ս․ս․ (32կՊա) ( 20 °C)
288 mmHg (38կՊա) ( 24 °C)
Մինիմալ ալվեոլյար խտություն։ 0.75 ծավալ %
Արյուն/գազ հարաբերության գործակից։ 2.3
Ճարպ/գազ հարաբերության գործակից։ 224

Քիմիապես հալոտանը ալկիլ հալիդ է (բայց ոչ եթեր, ինչպես որ շատ այլ անզգայացնողներն են)[18]։ Կառուցվածքը ունի մեկ ստերեոկենտրոն, որի արդյունքում առաջանում են (R)- և (S)- օպտիկական իզոմերները։

Սինթեզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հալոտանի սինթեզը սկսվում է եռաքլորէթիլենից, որը փոխազդում է ֆտորաջրածնական թթվի հետ՝ ստիբիումի եռքլորիդի առկայությամբ՝ 130 °C ջերմաստիճանի պայմաններում։ Արդյունքում առաջանում է 2-քլորո-1,1,1-եռֆտորէթան։ Այն հետագայում փոխազդում է բրոմի հետ 450 °C ջերմության պայմաններում և առաջանում է հալոտան[19]։

Առնչվող նյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի քիչ նյութափոխանակվող անզգայացնողների փնտրտուքների արդյունքում ստեղծվեցին հալոգենացված եթերներ՝ էնֆլուրանը և իզոֆլուրանը։ Լյարդի հետ կապված խնդիրները ավելի քիչ են այս անզգայացնողների օգտագործման դեպքում։ Էնֆլուրանի հեպատոտոքսիկության աստիճանը դեռ քննարկվում է, բայց այնուամենայնիվ այն քիչ է նյութափոխանակվում։ Իզոֆլուրանը չի նյութափոխանակվում և լյարդի վնասումները նրա կիրառման դեպքում շատ հազվադեպ են։ Հալոտանի և իզոֆլուրանի նյութափոխանակության արդյունքում կարող են առաջանալ եռֆտորացետատի փոքր քանակներ և այս երկու դեղամիջոցները ստացող մարդկանց մոտ կարող է լինել խաչաձև սենսիբիլիզացիա։

Ժամանակակից անզգայացնողների առավելություններն են ավելի քիչ լուծելիությունը արյան մեջ, որի արդյունքում անզգայացումը և վերականգնումը ավելի արագ են լինում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հալոտանը առաջին անգամ սինթեզվել է Չարլզ Սաքլինգի կողմից 1951 թվականին և առաջին անգամ կլինիկայում կիրառվել է Մ․ Ջոնսթոնի կողմից Մանչեստրում՝ 1956 թվականին։ Այն հայտնի դարձավ որպես չբռնկվող անզգայացնող միջոց և փոխարինեց այլ ինհալյացիոն անզգայացնողներին՝ եռքլորէթիլենին, երկէթիլ եթերին և ցիկլոպրոպանին։ 1980-ականներին շատ տեղերում այն փոխարինվեց ավելի նոր անզգայացնողներով, բայց բազմաթիվ զարգացող երկրներում այն օգտագործվում է մինչ օրս՝ հատկապես անասնաբուժության մեջ իր ցածր արժեքի համար։

Հալոտանի քանակը չափող սարք։ Այն օգտագործվում էր վիրահատության ժամանակ հալոտանի ներհոսքը չափելու համար

Հալոտանը օգտագործվել է միլիոնավոր մարդկանց մոտ ամբողջ աշխարհում՝ իր ստեղծման տարեթվից՝ 1956 թվականից մինչև 1980-ականներ[20]։ Նրա հատկանիշներն են սրտի աշխատանքի ճնշումը մեծ դեղաչափերի դեպքում, կատեխոլամինների նկատմամբ սենսիբիլիզացիան և բրոնխների թուլացումը։ Ներշնչման ժամանակ շնչառական ուղիների գրգռման բացակայությունը դարձրեց այն շատ օգտագործվող անզգայացնող միջոց մանկաբուժական պրակտիկայում։ Սրտի հետ կապված խնդիրներ առաջացնելու պատճառով նրա կիրառությունը սահմանափակվեց սրտային անբավարարություն ունեցող մարդկանց մոտ։ Հալոտանը ունի նաև սահմանափակ կիրառություն առիթմիաներ և կատեխոլամինների մեծ քանակի բերող հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ, օրինակ՝ ֆեոքրոմոցիտոմա։

Հասարակություն և մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասանելի տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն վաճառվում է գոլորշացող հեղուկի տեսքով՝ 30մլ, 50մլ, 200մլ և 250մլ սրվակներով[21], բայց զարգացած երկրների մեծ մասում այն հասանելի չէ և փոխարինվել է ավելի նոր դեղամիջոցներով։

Հալոտանը բրոմ պարունակող միակ անզգայացնողն է, որը հալոտանին դարձնում է ռենտգեն կոնտրաստ նյութ։ Այն անգույն է և ունի հաճելի հոտ, բայց անկայուն է լույսի առկայությամբ։ Այն լցվում է մութ գունավորումով սրվակների մեջ և պարունակում է 0.01% թիմոլ, որպես կայունացնող նյութ։

Օզոնային շերտի քայքայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հալոտանը օզոնային շերտը քայքայող նյութ է, որի օզոնը քայքայող գործակիցը 1,56 է։ Այն պատասխանատու է ստրատոսֆերայի օզօնային շերտի 1%-ի կորստի համար[10][11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. DrugBank: DB01159 (Halothane)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 WHO Model Formulary 2008 (PDF). World Health Organization. 2009. էջեր 17–18. ISBN 9789241547659. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  3. James, M.F.M.; Hift, R.J. (2000). «Porphyrias». British Journal of Anaesthesia. 85: 143–153. doi:10.1093/bja/85.1.143.
  4. 4,0 4,1 «Halothane - FDA prescribing information, side effects and uses». www.drugs.com. 2005 թ․ հունիս. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 13-ին.
  5. Bricker, Simon (2004 թ․ հունիսի 17). The Anaesthesia Science Viva Book. Cambridge University Press. էջ 161. ISBN 9780521682480. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին – via Google Books.
  6. Walker, S. R. (2012). Trends and Changes in Drug Research and Development (անգլերեն). Springer Science & Business Media. էջ 109. ISBN 9789400926592. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
  7. «WHO Model List of EssentialMedicines» (PDF). World Health Organization. 2013 թ․ հոկտեմբեր. Արխիվացված (PDF) օրիգինալից 2014 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 22-ին.
  8. «Halothane». International Drug Price Indicator Guide. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
  9. Yentis, Steven M.; Hirsch, Nicholas P.; Ip, James (2013). Anaesthesia and Intensive Care A-Z: An Encyclopedia of Principles and Practice (անգլերեն) (5 ed.). Elsevier Health Sciences. էջ 264. ISBN 9780702053757. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
  10. 10,0 10,1 Kümmerer, Klaus (2013). Pharmaceuticals in the Environment: Sources, Fate, Effects and Risks. Springer Science & Business Media. էջ 33. ISBN 9783662092590.
  11. 11,0 11,1 Langbein, T; Sonntag, H; Trapp, D; Hoffmann, A; Malms, W; Röth, EP; Mörs, V; Zellner, R (1999 թ․ հունվար). «Volatile anaesthetics and the atmosphere: atmospheric lifetimes and atmospheric effects of halothane, enflurane, isoflurane, desflurane and sevoflurane». British Journal of Anaesthesia. 82 (1): 66–73. doi:10.1093/bja/82.1.66. PMID 10325839.
  12. «Halothane». 2010 թ․ հոկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  13. «CDC - NIOSH Pocket Guide to Chemical Hazards - Halothane». www.cdc.gov. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 3-ին.
  14. 14,0 14,1 14,2 Hugh C. Hemmings; Philip M. Hopkins (2006). Foundations of Anesthesia: Basic Sciences for Clinical Practice. Elsevier Health Sciences. էջեր 292–. ISBN 978-0-323-03707-5. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 30-ին.
  15. 15,0 15,1 15,2 Paul Barash; Bruce F. Cullen; Robert K. Stoelting; Michael Cahalan; Christine M. Stock; Rafael Ortega (2013 թ․ փետրվարի 7). Clinical Anesthesia, 7e: Print + Ebook with Multimedia. Lippincott Williams & Wilkins. էջեր 116–. ISBN 978-1-4698-3027-8. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 17-ին.
  16. Jürgen Schüttler; Helmut Schwilden (2008 թ․ հունվարի 8). Modern Anesthetics. Springer Science & Business Media. էջեր 70–. ISBN 978-3-540-74806-9. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 1-ին.
  17. Norman G. Bowery (2006 թ․ հունիսի 19). Allosteric Receptor Modulation in Drug Targeting. CRC Press. էջեր 143–. ISBN 978-1-4200-1618-5. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 10-ին.
  18. «DrugBank: Halothane (DB01159)». 2010 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 21-ին.
  19. Կաղապար:Ref patent3
  20. Niedermeyer, Ernst; Silva, F. H. Lopes da (2005). Electroencephalography: Basic Principles, Clinical Applications, and Related Fields. Lippincott Williams & Wilkins. էջ 1156. ISBN 978-0-7817-5126-1. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 9-ին.
  21. National formulary of India, 4th Ed. New Delhi, India, Indian Pharmacopoeia commission; 2011: 411