Հազարջրիբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հազարջրիբ, հայաբնակ գյուղ Իրանում, Փերիա գավառի Գորջի գավառակում։ Բնակիչները բերվել են Արևելյան Հայաստանից 1603-ին, շահ Աբբաս I-ի բռնագաղթի ժամանակ։ XVIII դ. հիշվում է որպես եկեղեցական թեմի կենտրոն։ Հազարջրիբի Ս. Աստվածածին վանքում էր նստում թեմի առաջնորդը։ Թեմն ընդգրկում էր Փերիա, Բուրվարի գավառները, Համադան քաղաքն ու շրջակա գյուղերը։

1970 թ.-ին ուներ 117 տուն (960 շունչ) հայ բնակիչ։ Հազարջրիբի Ս. Աստվածածին եկեղեցում պահվում է երեք գրչագիր Ավետարան՝ մանրանկարներով։ 1928 թ.-ից եկեղեցուն կից գործում է դպրոց։ Գյուղը պատկանում է երեք կալվածատերերի։

Բնակավայր
Հազարջրիբ
ԵրկիրԻրան Իրան
Հազարջրիբ (Իրան)##
Հազարջրիբ (Իրան)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 45