Հազարաբյուրաց վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Նշան վանք (այլ կիրառումներ)
Հազարաբյուրաց վանք
Հիմնական տվյալներ
ՏեսակՎանք
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՏեղագրությունԱդրբեջան Կուքի, Ադրբեջան
Ներկա վիճակքայքայված
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ10-11-րդ դարեր[1]
Շինանյութսրբատաշ բազալտ

Հազարաբյուրաց վանք (կամ Սուրբ Նշան վանք), Հայ առաքելական եկեղեցու տաճար ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Շահբուզի շրջանի (պատմական Ճահուկ գավառի) Կուքի (այժմ՝ Կուքու) գյուղից մոտ 700 մ հյուսիս, լեռնալանջի հարթ վայրում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հազարաբյուրաց վանքը կառուցվել է 10-11-րդ դարերում։ 13-րդ դարում Պռոշյանների Պապաք իշխանի հովանավորության ներքո վանքը վերանորոգվել է։ Հետագայում վերանորոգվել է նաև 15 և 17-րդ դարերում[1]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալիրի հորինվածքը՝ եռաբսիդ գմբեթավոր, արտաքուստ քառանկյունի, իսկ ներքուստ խաչաձև հատակագծով։ Կառուցվել է սրբատաշ բազալտից։ Մուտքը գտնվում է արևմտյան ճակատում։ Աբսիդները կիսաշրջանաձև են։ Կա ավանդատների երկու զույգ։ Ներսից կան որոշ արձանագրություններ։ Լուսամուտների և մուտքերի շուրջը կան զարդաքանդակներ[1]։

Եկեղեցու արևմտյան ճակատին կցված է գավիթը, որից քիչ հյուսիս-արևմուտք գտնվում է վանքի գրատունը։ Հուշարձանի հյուսիսային, հարավային և արևմտյան կողմերում, պարսպի մեջ վերցված գտնվել են վանական օժանդակ այլ շինությունները, աղբյուրը, որոնք այժմ կիսականգուն կամ իսպառ քայքայված տեսքով են[1]։

1980-ականների դրությամբ համալիրը արդեն ավերակ էր, քանդված էին եկեղեցու և արևելյան ավանդատների ամբողջ ծածկերը, պատերի վերին մասերը[1]։

Գավիթ[խմբագրել | խմբագրել կոդը]

14-րդ դարում նույն սրբատաշ բազալտից կառուցվել է վանքի գավիթը, որը կցված է եկեղեցու արևմտյան ճակատին։ Հորինվածքը՝ միանավ, թաղածածկ դահլիճ։ 17-րդ դարում գավիթը վերանորոգվել է։ Մուտքը գտնվում է արևմտյան ճակատում։ Ներսից կան արձանագրություններ։ Մուտքի շուրջ և ներսում կան զարդաքանդակներ։ Դեռ 1980-ականներին գավիթը կիսականգուն էր, քանդված էր ամբողջ ծածկը[1]։

Գրատուն[խմբագրել | խմբագրել կոդը]

13-րդ դարում եկեղեցու գավթի արևմտյան կողմում սրբատաշ և կիսամշակ քարից գրատուն է կառուցվել։ Հորինվածքը՝ միանավ, թաղակապ դահլիճ, կազմված է երկու մասից։ 17-րդ դարում ընդհանուր համալիրի հետ միասին վերանորոգվել է։ Մուտքը գտնվում է հարավային ճակատում։ Գրատան հարավային ճակատի առջև եղել է ինչ-որ շինություն։ Դեռ 1980-ականներին գավիթը կանգուն էր, քանդված էին ծածկի առանձին հատվածները[1]։

Գերեզմանատուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերեզմանատունը շահագործվում էր 10-15-րդ դարերում վանքի արևմտյան կողմում։ Այնտեղ կար 18 հարթ տապանաքար և խաչքարեր։ 3 տապանաքարերը արձանագիր էին։ 1980-ականներին տապանաքարերը տեղահան են արված, արձանագրությունները քայքայված ու եղծված են[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արգամ Այվազյան, Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ։, Երևան, ««Հուշարձան» և ՀՀ ԳԱԱ «գիտություն»», 1995 — 367, էջեր 367 — 367 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]