Հաբիբ Բուլյարես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաբիբ Բուլյարես
արաբ․՝ الحبيب بولعراس‎‎
 
Կուսակցություն՝ Constitutional Democratic Rally?
Կրթություն՝ Sadiki College?, Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոց և Ստրասբուրգի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, լրագրող, գրող և դիվանագետ
Ծննդյան օր հուլիսի 29, 1933(1933-07-29)[2][3][1]
Ծննդավայր Թունիս, Ֆրանսիա[1]
Վախճանի օր ապրիլի 18, 2014(2014-04-18)[4][2][1] (80 տարեկան)
Վախճանի վայր Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ[1]
Թաղված Լա Մարսա
Քաղաքացիություն  Թունիսի ֆրանսիական պրոտեկտորատ և  Թունիս
Ի ծնե անուն ֆր.՝ Mohammed Habib Boularès[1]

Հաբիբ Բուլյարես (հուլիսի 29, 1933(1933-07-29)[2][3][1], Թունիս, Ֆրանսիա[1] - ապրիլի 18, 2014(2014-04-18)[4][2][1], Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ[1]), թունիսցի գրող, դիվանագետ, լրագրող և պետական գործիչ[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա բարձրագույն բանասիրական կրթություն է ստացել Կահիրեում, Ստրասբուրգում՝ լրագրության և տնտեսագիտության ոլորտներում, սովորել է նաև Փարիզի բարձրագույն ուսումնական դպրոցում։ 1953 թվականին եղել է Կահիրեում՝ որպես քաղաքական փախստական, աշխատել է 1947 թվականին հիմնադրված Արաբական Մագրեբի Թունիսի Բյուրոյի քարտուղարությունում, աջակցել է Ալժիրի ազատագրման պայքարին։

Թունիսի անկախության հռչակումից հետո սկսեց է լրագրողական գործունեություն։

1960-1967 թվականներին եղել է «Էլ Ամալ» օրաթերթի խմբագիր։ 1961-1962 թվականներին եղել է Թունիսի Աֆրիկայի մամուլի լրատվական գործակալության հիմնադիր նախագահ, այնուհետև 1962-1964 թվականներին՝ Թունիսի պետական հեռարձակման գործակալության գլխավոր տնօրեն (Établissement de la radiodiffusion-télévision tunisienne)։ 1970-1971 թվականներին եղել է մշակույթի և տեղեկատվության նախարար։ Թոշակի անցնելուց հետո նա երկար ճանապարհորդության է գնացել, որի ընթացքում անցել է Սահարայի անապատով,1975-1981 թվականներին աշխատել է Բորդոյի մշակութային և տեխնիկական համագործակցության գործակալությունում (EIB ACCT), եղել է միջազգային դպրոցի ղեկավար, տպագրվել է Փարիզի «Jeune Afrique» շաբաթաթերթում։

1981 թվականին ընտրվել է Թունիսի Ազգային ժողովի պատգամավոր։ 1988-1990 թվականներին դարձել է մշակույթի նախարար, 1990-1991 թվականներին՝ Արտաքին գործերի նախարար, 1991 թվականին՝ Պաշտպանության նախարար, 1991-1997 թվականներին՝ Թունիսի Ներկայացուցիչների պալատի նախագահ, 2002-2006 թվականներին՝ Արաբական Մագրեբի միության գլխավոր քարտուղար։ Այդ պաշտոնում նրան հաջորդել է Հաբիբ Բեն Յահիան[6]։

Նա Թունիսի պատմության հնագույն ժամանակներից մինչ օրս ակտիվ հետազոտող էր, Մուրադ III-ի և Հաննիբալի մասին գրքերի հեղինակն է։

Բուլարեսը մահացել է 80 տարեկան հասակում Փարիզում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Fichier des personnes décédées
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
  4. 4,0 4,1 4,2 http://www.leaders.com.tn/article/deces-de-habib-boulares?id=13868
  5. «Décès de Habib Boularès» (French). Leaders Tunisie. 2014 թ․ ապրիլի 18. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Tunisia's Habib Ben Yahia becomes new UMA head». Panapress. 2006 թ․ հունվարի 8. Վերցված է 2008 թ․ հուլիսի 16-ին. (չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաբիբ Բուլյարես» հոդվածին։