Հայոց ազգային բանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է ՀԱԲից)
Հայոց ազգային բանակ
ՀԱԲ
Տեսակռազմական կազմավորում
Էթնիկ կազմհայեր
ՀիմնադիրՌազմիկ Վասիլյան
Գործունեության տարածքՀայաստան
Ստեղծման տարեթիվապրիլի 24, 1989
Լուծարման տարեթիվ1990

Հայոց Ազգային Բանակ (ՀԱԲ), ռազմական միավորում Հայաստանում։ Կազմավորվել է 1989 թվականի ապրիլի 24-ին Երևանում։ Ունեցել է շտաբ, ռազմական խորհուրդ, զինանշան։ 1989-1990 թվականներին մասնակցել է Հայաստանի Հանրապետության Արարատի (Երասխ), Իջևանի, Նոյեմբերյանի, Վարդենիսի, Գորիսի, Սիսիանի և այլ շրջանների ինքնապաշտպանական մարտերին։ Լուծարվել է 1990 թվականին։ Լուծարվելուց հետո ՀԱԲ-ի ազատամարտիկները ներգրավվել են տարբեր կամավորական ջոկատների կազմերում և մասնակցել Արցախի Հանրապետությունում ընթացող ռազմական գործողությունների։ Հրամանատարը Ռազմիկ Վասիլյանն էր, շտաբի պետը՝ Վարդան Վարդանյանը։ Ռազմական միավորումից զոհվել է 15 ազատամարտիկ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայոց Ազգային Բանակ (ՀԱԲ)

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։