Կևին Ալվարես Էռնանդես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կևին Ալվարես Էռնանդես
Քաղաքացիությունը  Հոնդուրաս
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 3, 1996(1996-08-03)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Սան Պեդրո Սուլա, Հոնդուրաս
Հասակ 181 սանտիմետր
Դիրք պաշտպան և հարձակվող

Կևին Խավիեր Ալվարես Էռնանդես (իսպ.՝ Kevin Javier Álvarez Hernández, օգոստոսի 3, 1996(1996-08-03)[1], Սան Պեդրո Սուլա, Հոնդուրաս), հոնդուրասցի ֆուտբոլիստ, «Նոռչյոպինգ» ֆուտբոլային ակումբի և Հոնդուրասի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող։ Ռիո դե Ժանեյրոյում 2016 թվականի ամառային Օլիմպիական խաղերի մասնակից։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալվարեսը կարիերան սկսել է «Օլիմպիա» ֆուտբոլային ակումբում։ 2013 թվականի սեպտեմբերի 2-ին «Մոտագուայի» դեմ խաղում նա նորամուտն է նշել Հոնդուրասի ֆուտբոլի առաջնությունում[2]։ 2014 թվականին Կևինը դարձել է երկրի չեմպիոն։ 2016 թվականի փետրվարի 21-ին «Պլատենսեի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը թիմի կազմում[3]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին Հոնդուրասի պատանեկան հավաքականի կազմում Ալվարես Էռնանդեսը մասնակցել է Պանամայում կայացած Հյուսիսային Ամերիկայի պատանեկան առաջնությանը։ Նա մասնակցել է ԱՄՆ-ի[4], Կուբայի[5] և երկու անգամ՝ Մեքսիկայի դեմ խաղերին[6][7]։

Նույն թվականին Կևինը մասնակցել է ԱՄԷ-ում կայացած ֆուտբոլի աշխարհի 2013 թվականի պատանեկան թիմերի առաջնությանը։ Նա մասնակցել է Ուզբեկստանի[8], Շվեդիայի[9], ԱՄԷ-ի[10], Սլովակիայի[11] և Բրազիլիայի պատանեկան հավաքանների դեմ խաղերին[12]։

2015 թվականին Ալվարես Էռնանդեսն ընդգրկվել է Հոնդուրասի երիտասարդական հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Ճամայկայում կայանալիք ԿՈՆԿԱԿԱՖ-ի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել Է Մեքսիկայի[13], Սալվադորի[14] և Գվատեմալայի երիտասարդական հավաքականնների դեմ խաղերին[15]։ Նույն տարում Կևինը մասնակցել է Նոր Զելանդիայում ընթացող ֆուտբոլի 2015 թվականի աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարին նա մասնակցել է Ուզբեկստանի[16], Ֆիջիի[17] և Գերմանիայի երիտասարդական հավաքականների դեմ խաղերում[18]։ Ուզբեկների դեմ խաղում Կևինը դարձել է գոլի հեղինակ։

2015 թվականի դեկտեմբերի 16-ին Կուբայի հավաքականի դեմ ընկերական խաղում նորամուտն է նշել Հոնդուրասի հավաքականի կազմում[19]։

2016 թվականին Հոնդուրասի օլիմպիական հավաքականի կազմում Կևինը մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյում 2016 թվականի ամառային Օլիմպիական խաղերին։ Նա մասնակցել է Ալժիրի[20], Արգենտինայի[21], Հարավային Կորեայի[22] և Նիգերիայի օլիմպիական հավաքականների դեմ խաղերում[23]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Օլիմպիա»

  • Հոնդուրասի ֆուտբոլի 2014 թվականի առաջնության խաչեմպիոն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Soccerway(բազմ․)
  2. «Олимпия Тегусигальпа VS. Мотагуа 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ սեպտեմբերի 2.
  3. «Платенсе Пуэрто-Кортес VS. Олимпия Тегусигальпа 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ փետրվարի 21.
  4. «США (до 17) VS. Гондурас (до 17) 1:3» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ ապրիլի 15.
  5. «Гондурас (до 17) VS. Куба (до 17) 4:1» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ ապրիլի 10.
  6. «Гондурас (до 17) VS. Мексика (до 17) 1:3» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ ապրիլի 18.
  7. «Мексика (до 17) VS. Гондурас (до 17) 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ ապրիլի 12.
  8. «Гондурас (до 17) VS. Узбекистан (до 17) 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ հոկտեմբերի 28.
  9. «Гондурас (до 17) VS. Швеция (до 17) 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ նոյեմբերի 1.
  10. «ОАЭ (до 17) VS. Гондурас (до 17) 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ հոկտեմբերի 17.
  11. «Словакия (до 17) VS. Гондурас (до 17) 2:2» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ հոկտեմբերի 20.
  12. «Гондурас (до 17) VS. Узбекистан (до 17) 0:3» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ հոկտեմբերի 23.
  13. «Мексика (до 20) VS. Гондурас (до 20) 3:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 15.
  14. «Гондурас (до 20) VS. Сальвадор (до 20) 2:2» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 10.
  15. «Гватемала (до 20) VS. Гондурас (до 20) 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 25.
  16. «Узбекистан (до 20) VS. Гондурас (до 20) 3:4» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 1.
  17. «Гондурас (до 20) VS. Фиджи (до 20) 0:3» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 4.
  18. «Гондурас (до 20) VS. Германия (до 20) 1:5» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 7.
  19. «Гондурас VS. Куба 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ դեկտեմբերի 16.
  20. «Гондурас (до 23) VS. Алжир (до 23) 3:2» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 4.
  21. «Аргентина (до 23) VS. Гондурас (до 23) 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 10.
  22. «Южная Корея (до 23) VS. Гондурас (до 23) 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 14.
  23. «Гондурас (до 23) VS. Нигерия (до 23) 2:3» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 20.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կևին Ալվարես Էռնանդես» հոդվածին։