Կրիստոբալ Էնրիկես Վիլյագրա
Կրիստոբալ Էնրիկես Վիլյագրա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 7, 1996 (28 տարեկան) |
Ծննդավայր | La Florida, Սանտյագո, Սանտյագոյի մայրաքաղաքային տարածաշրջան, Չիլի |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Instituto Nacional General José Miguel Carrera? |
Մասնագիտություն | շախմատիստ |
Կրիստոբալ Գիլերմո Էնրիկես Վիլյագրա (իսպ.՝ Cristóbal Guillermo Henríquez Villagra, օգոստոսի 7, 1996, La Florida, Սանտյագո, Սանտյագոյի մայրաքաղաքային տարածաշրջան, Չիլի), չիլիացի շախմատիստ, գրոսմայստեր (2017)։ Չիլիի շախմատի առաջնության հաղթող (2014, 2018, 2019):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականին Կրիստոբալ Էնրիկես Վիլյագրան հաղթել է մինչև 18 տարեկանների շախմատի համաամերիկյան պատանիների առաջնությունում։ 2014 թվականին նա հաղթել է պատանիների շախմատի համաամերիկյան առաջնությունում և զբաղեցրել երրորդը պատանիների շախմատի աշխարհի առաջնությունում[1]։ Երեք անգամ հաղթել է Չիլիի շախմատի առաջնությունում (2015, 2017, 2018)[2]. 2015 թվականին հարավամերիկյան փնջային մրցաշարում զբաղեցրել է 2-րդ տեղը և իրավունք ստացել մասնակցելու ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթին[3]։ Շախմատի աշխարհի 2015 թվականի գավաթի խաղարկությունում 1-ին տուրում 2,5:1,5 հաշվով հաղթել է Բորիս Գելֆանդին, իսկ 2-րդ տուրում 0։ 2 հաշվով պարտվել է Խուլիո Գրանդային։ 2019 թվականին նա կրկին մասնակցել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը և 1-ին տուրում 0,5:1,5 հաշվով պարտվել Յան Քշիշտոֆ Դուդային։ 2021 թվականին նա երրորդ անգամ է մասնակցել շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը և 1-ին տուրում 2։ 0 հաշվով հաղթել է Վու Վեյմինին, իսկ 2-րդ տուրում 0։ 2 հաշվով զիջել է Անտոն Կորոբովին[4]։
Շախմատի օլիմպիադաներում (2014-2018) ներկայացրել է Չիլիի հավաքականը։
2021 թվականի նոյեմբերին Ռիգայում Կրիստոբալ Էնրիկես Վիլյագրան գրավել է 43-րդ տեղը ՖԻԴԵ-ի մեծ շվեյցարական մրցաշարում[5]։
Մրցաշարերում ունեցած հաջողությունների համար ՖԻԴԵ-ն 2013 թվականին Կրիստոբալ Էնրիկես Վիլյագրային շնորհել է միջազգային վարպետի (IM) կոչում, իսկ 2017 թվականին՝ գրոսմայստերի (GM) կոչում[6]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «The Week In Chess 1038». Արխիվացված օրիգինալից 2020-02-26-ին. Վերցված է 2022-02-04-ին.
- ↑ «The Week In Chess 1008». Արխիվացված օրիգինալից 2021-11-26-ին. Վերցված է 2022-02-04-ին.
- ↑ «Sandro Mareco and Cristobal Henriquez Villagra qualify for FIDE World Cup». Արխիվացված օրիգինալից 2021-11-26-ին. Վերցված է 2022-02-04-ին.
- ↑ «OlimpBase:: FIDE World Cup:: Henriquez Villagra, Cristóbal». Արխիվացված օրիգինալից 2021-11-26-ին. Վերցված է 2022-02-04-ին.
- ↑ «2021 FIDE Chess.com Grand Swiss». Արխիվացված օրիգինալից 2021-11-08-ին. Վերցված է 2021-11-09-ին.
- ↑ «List of titles approved by the Presidential Board by written resolution». Արխիվացված օրիգինալից 2017-03-04-ին. Վերցված է 2022-02-04-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Выступления Кристобаля Энрикеса Вильягра в чемпионате мира среди юниоров 2016 года
- Выступления Кристобаля Энрикеса Вильягра в Кубках мира
- Выступления Кристобаля Энрикеса Вильягра на Американских континентальных чемпионатах
|